Ապրիլ 23, 2022 13:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԵՄ-ում աճում են ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների սահմանման շուրջ տարաձայնությունները

Ուկրաինայի պատերազմի պատրվակով Արևմուտքի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցնեի ֆոնին, միության ներսում աճել են ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների սահմանման շուրջ տարաձայնությունները:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը վերջերս մի հարցազրույցում հայտարարել է. «Այս պահին միությունը չունի ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ծրագիր, քանի որ անդամ երկրներից մի քանիսը սպառնացել են վետո դնել այդ մասին բանաձևի վրա: Ռուսական էներգակիրների մատակարարման դադարեցումը ԵՄ ինքնավարության պահպանմանն ուղղված կարևոր քայլ կլինի»:

Նա հավելել է.«Այս պահին մենք չոնենք ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որևէ առաջարկ: Սակայն մեծ թվով այլ առաջարկներ քննարկվոմ են»:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, եվրոպական երկրները լայնածավալ պատժամիջոցներ կիրառեցին Մոսկվայի դեմ: Եվ հիմա, ԵՄ անդամ և Արևելյան Եվրոպայում ԱՄՆ- ի դաշնակից երկրներն ու Ֆրանսիան, պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի ու գազի ներկրման վրա: Սական ԵՄ ամենամեծ տնտեսությունն ունեցող և ամենակարևոր երկիր Գեմանիան, ինչպես նաև Ավստրիան ու Հունգարիան, դեմ են այդ առաջարկին: Գերմանիայի ֆինանսական հաստատությունները հայտարարել են, որ ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում, Գերմանիայի տնտեսությունը կհայտնվի լճացման վտանգի տակ: Գերմանիան ռուսական նավթի հիմնական գնորդներից է և Ռուսաստանից գնում է իրեն անհրաժեշտ նավթի 30 տոկոսը: Բացի այդ, Ռուսաստանն ապահովում է Գերմանիայի գազի 49 տոկոսը: Ավստրիայի դեպքում իրավիճակն ավելի բարդ է:

Հատկանշական է, որ հակառուսական պատժամիջոցների հեղինակ ԱՄՆ-ն վերջերս արգելք սահմանեց Ռուսաստանից նավթի ու գազի ներկրման վրա: Սակայն Եվրոպան մտահգությոն է հայտնել ռուսական նավթի ու գազի մատակարարման նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքների, այդ թվոմ՝ տեղափոխման ծախսերի բարձրացման արդյունքում հատկապես բենզինի գների աճի կապակցությամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասում է, որ ռուսական նավթի ու գազի ներկրման արգելքն ԱՄՆ տնտեսության աճի դանդաղելու պատճառ կդառնա:

Նա հավելում է.«Մենք ցանկանում էինք վնաս պատճառել Ռուսաստանին, սակայն պատժամիջոցների հետևանքները  թույլ էին: Հնարավոր է, որ Ռուսաստանի նավթի արտահանման ծավալները նվազեն, սակայն գների աճի արդյունքում, Մոսկվան կունենա ավելի բարձր եկամուտ: Իսկ դա բացասական հետևանքներ կունենա Եվրոպայի և ողջ աշխարհի համար»:

Փաստորեն Վաշինգտոնում գիտակցում են, որ եթե անգամ ռուսական նավթի արտահանման ծավալները նվազեն, գների աճի արդյունքում, Մոսկվան կունենա ավելի բարձր եկամուտ:

OPEC-ը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված և ապագա պատժամիջոցները միայն շոկ կառաջացնեն համաշխարհային շուկայում: Հետևաբար, չնայած ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու եվրոպական երկների ցանկությանն այդ երկները իրենք լուրջ խնդիրների են բախվում հակառուսական պատժամիջոցների հետևանքով: Եվ կասկածներ կան, որ նման քայլերը Ռուսաստանին  կստիպեն դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները:

Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցը հայտարարել է.«Հակառուսական պատժամիջոցները չեն կարող Ուկրաինայում պատերազմի դադարեցման պատճառ դառնալ»:

Պիտակ