Մայիս 04, 2022 12:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Պուտինը ստորագրել է Արևմուտքի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր

Երեքշաբթի օրը Կրեմլը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ոչ բարեկամական գործողությունների մասին» հրամանագիր:

Հրամանագրով Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում այդ երկրների, ինչպես նաև որոշ միջազգային կառույցների նկատմամբ։

Նախագահը համապատասխան կառույցներին հրահանգել է 10 օրվա ընթացքում ներկայացնել պատժամիջոցների ենթակա իրավաբանական անձանց ցուցակը: Ըստ այս հրամանագրի, արգելվում է արտադրանքի և հումքի արտահանումը պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպություններին: Այն նաև թույլ է տալիս ռուսաստանյան կազմակերպություններին չկատարել իրենց պայմանագրային պարտավորությունները ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք ենթակա են պատժամիջոցների:

Ուկրաինայի պատերամզի 69-օր օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարեց, որ միությունը նախապատարստում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Նախատեսվում է, որ փաթեթն այսօր կներկայացնի Եվրահանձնաժողովը: նոր փաթեթը ներառում է նաև Ռուաստսանից նավթի ներմուծման արգելքը: ԵՄ-ն իրեն անհրաժեշտ նավթի 30 տոկոսը գնում է Ռուսաստանից:

Ռուսաստան-Արևմուտք պատժամիջոցային պատերազմը թևակոխում է նոր փուլ: Մոսկվան մտդաիօր է առավելագույնս օգտագործել իր տրամադրության տակ եղած լծակները: Այդ լծակներից են նավթն ու գազը,  որոնց ամենախոշոր արտադրողն է Ռուսաստանը: Եվ հաշվի առնելով ռուսական գազից ու նավթից Եվրոպայի  կախվածությունը, Մոսկվան կարող է այս լծակը կիրառել եվրոպական երկրների դեմ, քանի որ Կանաչ մայրցամաքի երկրները համագործակցում են ԱՄՆ-ի հետ:  Հասկանալով դա, եվրոպացիները փորձում են հանդես գալ նախաձեռնությամբ և պատժամիջոցներ  սահմանել ռուսական նավթի նկատմամբ: Այս պատժամիջոցների նպատակն է Ռուսաստանին զրկել նավթային եկամուտներից: Հաղորդվում է, որ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից մինչ այսօր, Ռուսաստանը վաճառել է 60 միլիարդ դոլարի նավթ: Իհարկե համաշխարհային շուկայում որոշակի չափով հնարավոր է փոխարինող գտնել ռուսական նավթին: Սակայն պատժամիջոցները անխուսափելիորեն կբարձրացնեն նավթի գները:

Սակայն գազի դեպքում իրավիճակն այլ  է, քանի որ ԵՄ երկրները մեծ կախվածություն ունեն ռուսական ագզից: Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին  Ռուսաստանի գազից կախվածութունն ուներ հետևյալ տեսքը. Բելգիա՝ 6%, Չեխիա և Լատվիա 100%, Գերմանիա՝ 66%: Թեև այս երկրները 2021թ ավարտին ու 2022թ սկզբին փորձել են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական գազից, սակայն դա ժամանակատար և ծախսատար գործընթաց է։ Այդ պատճառով, ԵՄ որոշ երկրներ, օրինակ՝ Հունգարիան, հայտարարել են, որ դեմ են ռուսական գազի էմբարգոյին։

Ռուսաստանը նաև քիմիական պարարտանյութերի, ցորենի, եգիպտացորենի, գարու և ձեթի սերմերի խոշորագույն արտահանողներից է։ Պուտինի ստորագրած վերջին հրամանագիրը, որը վերաբերվում է բազմաթիվ եվրոպական երկրների, ԱՄՆ-ին ու արևմտյան բլոկի մի շարք երկրների, բացասաբար է ազդել առևտրի և համաշխարհային տնտեսության վրա, ոչ  ապրանքների պակասի, այլ համաշխարհային շուկաներում դչամց գների անխուսափելի բարձրացման պատճառով:

Ամսիներ շարունակ, Մոսկավն փորձեց Արևմուտքին հասկացնել, որ պատժամիջոցների բացասական ազդեցությունը լինելու է երկկողմիանի և եթե արևմտյան բլոկը երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի նկատմամբ, Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի:

Պիտակ