Մայիս 17, 2022 19:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եվրամիությունը ձախողել է ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու հարցում

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ նախարարների գումարած նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Անհնար է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, քանի որ ոչ բոլոր երկրներն են համաձայն ռուսական նավթի վրա էմբարգո սահմանել»:

Եվրոպական 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը քննարկեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ՝ ռուսական նավթի ներկրման դադարեցումը, սակայն չկարողացան կոնսենսուսի հասնել Հունգարիայի առարկության  պատճառով, որն իր նավթի 65 տոկոսն ստանում է Ռուսաստանից:

Պատժամիջոցներն ընդունելու համար պահանջվում է  ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական նավթի ներկրումները մինչև վեց ամիս և  նավթամթերքի ներկրումները  մինչև տարեվերջ  դադարեցնել, իսկ  «Սբերբանկ»-ը, որը  Ռուսաստանի խոշորագույն բանկն է,  հեռացնել  SWIFT միջազգային միջբանկային համակարգից: Այնուամենայնիվ, Հունգարիան կտրականապես դեմ է պատժամիջոցներին։ Անդրադառնալով Բուդապեշտի դիրքորոշմանը, Բորելն ասել է, որ այսօրվա բանակցությունները պարզել են, որ  Հունգարիայի առջև կան որոշ խնդիրներ։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետր Սիյարտոն անցյալ չորեքշաբթի օրն ասել է, որ իր երկիրը կքվեարկի ռուսական նավթի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ միայն այն դեպքում, եթե դաշինքը լուծում առաջարկի այդ որոշման հետևանքվ առաջացած խնդիրներին: Նա ընդգծել է, որ իր կառավարությունը թույլ չի տա նավթի գների կտրուկ աճ, և որ ռուսական նավթը չի կարող փոխարինվել առանց ԵՄ ֆինանսավորման։ Փաստորեն, Եվրամիության մեջ Ռուսաստանի մերձավոր գործընկեր Հունգարիայի արտգործնախարարը, հայտարարել է, որ իր երկրին ռուսական նավթից հրաժարման հետևանքները չեզոքացնելու համար 750 միլիոն եվրո է պահանջվելու: Այն լուծումները, որ առաջարկում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեզ համար անընդունելի են»,- ասել է նա: 

Այսպիսով պարզ դարձավ, որ ԵՄ երկրների միջև չկա ընդհանուր համաձայնություն ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու և դրա հետևանքների վերաբերյալ։ Իրականում ռուսական նավթից կախվածություն ունեցող երկրների համար հեշտ չի լինի հրաժարվել դրանից և նավթի այլընտրանքային աղբյուրներ փնտրել, և դա մեծ վնաս կհասցնի նրանց տնտեսությանը թե կարճաժամկետ և թե միջնաժամկետ հեռանկարում։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը, և ավելի վաղ Սլովակիայի էկոնոմիկայի  նախարար Ռիչարդ Սոլիկի հայտարարությունը վկայում են այն մասին, որ ռուսական նավթի ներկրումների վրա էմբարգո սահմանելը  կոչնչացնի եվրոպայի տնտեսությունը։ Այսպիսով, Եվրոպան այժմ գտնվում է երկընտրանքի առջև: ԵՄ-ը կամ պետք է նախընտրի իր տնտեսական շահը և ներկրելով ռուսական նավթ ու գազ, փորձի  կանխել  անդամ երկրներին ուղղված տնտեսական ծանր վնասները  կամ հետևի ԱՄՆ-ին և Արևմուտքի գեոպոլիտակական նպատակների շրջանակում  դիմակայի միջազգային գերտերություններին՝ նախ Ռուսաստանին, ապա Չինաստանին:

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն ասել է.-«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կհանգեցնի նոր աշխարհակարգի ձևավորման»: 

Եվրամիությունն այժմ Ուկրաինային աջակցելու կողմնակից է և միացել է Ռուսաստանի դեմ  պատժամիջոցների սահմանման շարքին, փաստորեն ընտրելով  երկրորդ տարբերակը։ Այնուամենայնիվ, ԵՄ-ի որոշումների վերաբերյալ  Հունգարիայի նման երկրների անհամաձայնությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունում ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու շուրջ   կոնսենսուս  չկա, և որոշ եվրոպական երկրներ չեն ցանկանում զոհաբերել իրենց ազգային շահերը հանուն ԱՄՆ-ի շահերի ու նպատակներին: Այս երկրները Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ, անվտանգության և ռազմական հարթություններում լարվածության աճը դիտարկում են որպես Եվրոպայի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։

 

Պիտակ