Մայիս 23, 2022 19:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրամիությունը ձգտում է ստաեղծել ԱՄՆ-ից անկախ «եվրոպական բանակ»

Չնայած եվրոպացի պաշտոնյաները վաղուց են խոսում «Եվրոպական միացյալ պաշտպանական ուժերի» ստեղծման մասին, սակայն մինչ այժմ գործնականում որեւէ քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Այս կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը եւս մեկ անգամ ընդգծել է Եվրամիության կողմից սեփական անվտանգության պատասխանատվությունը ստանձնելու անհրաժեշտությունը եւ խոսել է եվրոպական ռազմական ուժի ստեղծման մասին։

Նշելով, որ անվտանգության նոր միջավայրը ցույց է տալիս, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար, Բորելը ասել է. «Դա անելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից և ինտերակտիվ եվրոպական բանակ, որը կգործի ավելի բարձր մակարդակով և կփորձի մեծացնել կարողությունները և սեփական ուժերը»:

Բորելի խոսքերը հնչում են այն պայմաններում, երբ եվրոպացի պաշտոնյաները վերջին տարիներին բազմիցս խոսել են եվրոպական միացյալ պաշտպանական ուժեր ստեղծելու մասին, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ովքեր առաջարկել են ստեղծել Եվրոպական միացյալ պաշտպանական ուժեր: Այս առնչությամբ վերջերս հրապարակվեց գաղտնի փաստաթղթի նախագիծ, որը ցույց էր տալիս, որ Եվրամիությունը քննարկում է մինչև 2025 թվականը 5000 զինվորից բաղկացած միացյալ ռազմական ուժ ստեղծելու հարցը՝ առանց ԱՄՆ-ից կառչելու:

Չնայած Եվրոպայի ցանկությանը, Միացյալ Նահանգները մեծ արգելք է այս ճանապարհին։ Փաստորեն, վերջին տասնամյակների ընթացքում եվրոպացիները երբեք չեն կարողացել ինքնուրույն միջազգային հակամարտությունների մեջ մտնել առանց ԱՄՆ-ի ներկայության։ Մինչդեռ Միացյալ Նահանգները, որպես ՆԱՏՕ-ի հիմնական անդամներից մեկը, որը վճարում է այս պաշտպանական կազմակերպության բյուջեի մեծ մասը, միշտ էլ իր շահերին ու պահանջներին համապատասխան էական ազդեցություն է ունեցել այս կազմակերպությունում: Ավելի վաղ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական էր անվանել եվրոպական անկախ պաշտպանական ուժեր ստեղծելու գաղափարը և Եվրոպայից պահանջել վճարել ՆԱՏՕ-ի բյուջեի ավելի մեծ մասը։

Այնուամենայնիվ, Աֆղանստանից ամերիկյան զորքերի հանկարծակի դուրսբերումը Եվրոպային ուղղված եւս մեկ լուրջ նախազգուշացում էր: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շեշտել են, որ Աֆղանստանից արևմտյան զորքերի արագ դուրսբերումը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է կարողանա ռազմական միջամտություն կատարել նման ճգնաժամերում՝ առանց հենվելու ԱՄՆ-ի ուժերին:

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ներկա համատեքստում իրավիճակը փոխվել է, և Եվրոպան իրեն ավելի անապահով ու վտանգաված է զգում։ Եվրոպացի պաշտոնյաներն այժմ ավելի լրջորեն են մղված ԱՄՆ-ից անկախ պաշտպանական ուժերի ստեղծմանը: Փաստորեն, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի քաղաքական և անվտանգության մրցակցությունները հարկադրել են Եվրոպային Ուկրաինային հովանավորելով, պատերազմի մեջ մտնել  Ռուսաստանի դեմ և այդպիսով ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը համապատասխան, ծանր վիճակում հայտնվել էներգակիրների մատակարարման, հատկապես Ռուսաստանի հսկայական էներգետիկ ռեսուրսներից օգտվելու առումով: Այս իրավիճակը վտանգում է միլիոնավոր եվրոպացիների կյանքը, որ կախված է էժան և մաքուր էներգիայից։

«Եվրամիությունը պետք է ունենա ավելի մեծ անկախություն որոշումների կայացման և համաշխարհային մասշտաբով  քայլեր ձեռնարկելու կարողություն»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` անդրադառնալով Վաշինգտոն-Մոսկվա վեճի հետևանքներին:

Եվրոպացի պաշտոնյաներն այժմ ավելի շատ են համոզված, որ անկախ եվրոպական բանակ ունենալն անհրաժեշտ է իրենց շահերի և սահմաննների պահպանության համար: Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել, որ եվրոպացիները բավարար վճռականություն չունեն ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն որդեգրելու կամ գոնե իրենց կախվածությունը ԱՄՆ-ից նվազեցնելու համար:   Այս առումով, ըստ Ժոզեպ Բորելի, այս միությունը կարծես թե մնում է այլոց քաղաքական գործիքը, մինչդեռ կարևոր խնդիր է նաև եվրոպական երկրների ֆինանսավորումը, համագործակցությունը և համակարգումը։ Այնպես որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Եվրամիության բանակ ստեղծելու առաջարկը ավելի կսպառի մայրցամաքի սակավ ֆինանսական և ռազմական ռեսուրսները և կհանգեցնի եվրոպական երկրների անջատմանը:

Պիտակ