Հուլիս 26, 2022 12:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի նոր քայլը՝ Եվրոպայի հետ գազային լարվածության ֆոնին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ կդադարեցնի դեպի Գերմանիա տանող «Հյուսիսային հոսք 1» գազատարում ևս մեկ գազատուրբինի աշխատանքը։ Ըստ այս հայտարարության, շարժիչի տեխնիկական վիճակի պատճառով, դադարեցնում է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում Siemens-ի մեկ այլ գազատուրբինի աշխատանքը։ Այսպիսով, չորեքշաբթի օրվանից այս խողովակաշարից գազի արտահանումը կնվազի օրական մինչև 33 մլն խմ-ով, ինչը գազի նորմալ հոսքի միայն կեսն է։

Ռուսաստանի գազային հսկայի այս գործողությունն իրականում Մոսկվայի նոր քայլն է՝ ճնշում գործադրելու Եվրոպայի վրա, որը ԱՄՆ-ի և արևմտյան բլոկի մյուս անդամների հետ ամենախիստ պատժամիջոցներն է կիրառել Ռուսաստանի դեմ և այժմ լուրջ ջանքեր է կիրառումռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:  Ռուսները հայտարարել են, որ եվրոպական էմբարգոյի պատճառով Եվրոպա ռուսական գազի արտահանման սարքավորումները բախվել են բազմաթիվ  խնդիրների հետ, ինչի հետևանքով  նվազել է  եվրոպական երկրներ, հատկապես՝ «Հյուսիսային հոսք 1» գազատարով, որը հասնում է Գերմանիա արտահանվող գազի մատակարարումը։ 

Մոսկվայի այս գործողությունը սրել է գազային ճգնաժամը Եվրոպայում և զգալիորեն թանկացրել  գազի գինը։ «Գազպրոմի» հայտարարությունից հետո երկուշաբթի օրը Եվրոպայում գազի գինը բարձրացավ 8%-ով և հասավ 1850 դոլարի՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։ ԵՄ պաշտոնյաները և եվրոպացի առաջնորդները բազմիցս զգուշացրել են, որ Ռուսաստանը կարող է կրճատել գազի հոսքը ձմռանը։ Գործողություն, որը կառաջացնի աննախադեպ ճգնաժամային իրավիճակ եվրոպական երկրների համար և կհանգեցնի գների բարձրացման այն սպառողների համար, ովքեր ներկայումս պայքարում են սննդամթերքի և էներգիայի բարձր գների դեմ։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա  ֆոն դեր Լայենը նախազգուշացրել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի ամենավատ սցենարին, այսինքն՝ Ռուսաստանից բնական գազի ամբողջական դադարեցմանը։ «Կրեմլը վստահելի գործընկեր չէ Եվրոպայի էներգակիրների մատակարարման համար: «Գազպրոմը» միտումնավոր ցածր է պահել պահեստավորման մակարդակը»,- ասել է ֆոն դեր Լայենը՝ առանց անդրադառնալու Արևմուտքի հակառուսական լայնածավալ միջոցառումներին։ 

Իհարկե, եվրոպական խոշոր տնտեսությունները, հատկապես Գերմանիան, ստիպված են դիմակայել ռուսական գազի արտահանման կրճատման հետեևանքներին։ Անցյալ շաբաթ Գերմանիայի կառավարությունը հարկադրված էր ֆինանսական օգնություն տրամադրել Ռուսաստանից գազ ներկրող Juniper ընկերությանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել էր Արևմուտքին, որ պատժամիջոցների շարունակումը կհանգեցնի սպառողների համար էներգակիրների գների աղետալի աճին:

Իհարկե, այս իրավիճակը մեծ օրհնություն է համարվում Եվրոպայի անդրատլանտյան դաշնակից ԱՄՆ-ի համար։ Մինչ ուկրաինական պատերազմը Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել էր Եվրոպային Ռուսաստանից գազային կախվածության մասին և նույնիսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ խիստ հակազդեցության և լայնածավալ պատժամիջոցների կիրառման պատճառը համարում էր Եվրոպայի, հատկապես Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանի գազից։ 

Պիտակ