Դեկտեմբեր 18, 2016 12:27 Asia/Tehran
  • Օբամա.«ԱՄՆ-ի ընտրական համակարգն անարդյունավետ է»

ԱՄՆ դեմոկրատ նախագահ ՝ Բարաք Օբաման անդրադարձել է իր կուսակցության անհաջող քարոզչական աշխատանքին: Օբաման քննադատելով ընտրական համարագը, հաստատել է, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգում առկա են գործառույթներ, որոնք դրվել են օրենսդիր մարմինների կողմից: Եվ դրանք երբեմն գործում են դեմոկրատների վնասին:

Օբամայի այդ խոսքերը վկայում են Կոնգրեսի պատգամավորների և երկրի նախագահի ընտրության հարցում ԱՄՆ-ի ընտրական համակարգի անարդյունավետության մասին: Նրա խոսքերով, ընտրական համակարգը հետևանքն է Դաշնային կառավարության գործելակերպի մասին նախկին տեսակետների : ԱՄՆ-ի ձևավորման առաջին շրջանում, Դաշնային կառավարությունն առանձնակի ուշադրություն էր դարձնում նահանգներին և նույնիսկ Սենատի պատգամավորներն ուղղակի կարգող չէին ընտրվում: Նրանց ընտրում էին Սենատի նահանգային պատգամավորները: Բնականաբար, այդ մոտեցումն արդյունավորվում էր առանց բնակչության թվի հաշվարկման սենատորների ընտրության հարցում տարբեր նահանգների հավասարությամբ: ԱՄՆ գործող նախագահի համոզմամբ, երկրի օրենսդիրների քաղաքական կառույցը երբեմն գործում է դեմոկրատների վնասին: Այդպիսով նա ակնարկել է  նախագահական ընտրությունների արդյունքներին , որտեղ դեմոկրատ թեկնածու՝  Հիլարի Քլինթոնը երկու միլիոն ձայն ավելին էր հավաքել հանրապետական թեկնածու ՝ Դոնալդ Թրամփից, սակայն քանի որ Թրամփն ուներ էլեկտորալ ավելի շատ ձայներ, ուստի նա եղավ ընտրությունների վերջանական հաղթողը: Օբամայի խոսքերով, եթե դեմոկրատ թեկնածուն  ավելի մեծ ուշադրություն ցուցաբերեր ԱՄՆ-ի ժողովրդի մտահոգություններին, ապա կարող էր ժողովրդի ձայների շնորհիվ, հավաքել նաև պահանջվող էլեկտորալ ձայները:

ԱՄՆ-ի ընտրական համակարգին ուղղված գլխավոր քննադատությունն առնչվում է ներկա պայմաններին նրա անհամապատասխանությանը: Հաշվի առնելով հաղորդակցական հեղափոխությանը և ԱՄՆ-ի նման երկրում երթևեկության դյուրացումը, էլեկտրոալ համակարգով ընտրությունը համարվում է անուղղակի ձայներով ընտրություն, որն անարդյունավետ է համարվում: ԱՄՆ նախագահական որոշ ընտրությունների արդյունքները վկայում են ժողովրդի ուղղակի ձայների և էլեկտորալ ձայների անհամադրության  մասին: Վերջին ընտրություններից բացի, աղմկահարույց են եղել նաև 2000 թվականին հանրապետական Ջորջ Բուշի և  դեմոկրատ  Գորի միջև ընտրապայքարը: Այն ժամանակ էլ, թեև Գորը հավաքել էր 550 հազար ավելի ձայն ՝ Բուշի համեմատությամբ, սակայն էլեկտորալ ավելի մեծ թվով ձայներ հավաքելու պատճառով վերջինս դարձավ ԱՄՆ-ի նախագահը: Գորը հավաքել էր 266 էլեկտրոալ ձայներ ՝ Բուշի 271 ձայնի դիմաց: Այն ժամանակ  շշուկներ էին տարածվում Ֆլորիդա  նահանգում ընտրակեղծիքի մասին: Ֆլորիդայի նահանգապետն էր Բուշի եղբայր ՝ Ջեբ Բուշը: Ընդհանուր առմամբ, ոչ միայն ժողովրդի մեծ մասը քննադատում է ԱՄՆ-ում ընտրական համակարգը, այլև գործնականում այդ համակարգն ապարդյուն գործելակերպ է արձանագրել:

 

Պիտակ