Հունվար 04, 2017 11:53 Asia/Tehran

Արաբիայի ականավոր հոգևորական Շեյխ Նեմր Բաղեր Ալ-Նեմրի նահատակության առաջին տարելիցին այդ երկրի շիաները արևելյան «Ալ-Աըվամիա»-ի տարածքում իրենց ուխտը վերահաստատեցին նրա իդեալների հետ և պահանջեցին վերջ տալ շիաների նկատմամբ Ալե Սաուդի խտրական քաղաքականությանը:

Արաբիայի «Ալ-Աըամիա»-ի տարածքի բնակիչները «Նահատակ Նեմրի շաբաթ» միջոցառումների շրջանակներում կազմակերպված հանրահավաքի ժամանակ վանկարկել են Ալե Սաուդի դեմ ուղված կարգախոսներ: Ցուցարարները կրել են Շեյխ Նեմրի պատկերներով պաստառներ: Նրանք իշխանությունից պահանջել են ընտանիքներին հանձնել նահատակների դիակները:

Ալե Սաուդը նպատակ ունի իր նավթային դոլարների շնորհիվ  գլխավորել իսլամ աշխարհը և մասնավորապես արաբական աշխարհը:  Ալե Սաուդի իշխանությունն աշխարհում տարաձայնությունների, բրտարարքների ու անապահովության գլխավոր ազդակն է համարվում:

Արաբիայի սահմաններից ներս Ալե Սաուդը երբևէ այդ երկրի ժողովրդի կողմից ընդունված չի եղել: Պատճառներից մեկն այն է, որ Սաուդյան գերդաստանը վահաբական ուսուցումների և հայացքների ազդեցության պատճառով չի հարգում քաղաքացիական իրավունքները, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը և համարվում է աշխարհում մարդու իրավունքները ոտնահարող խոշոր երկրներից մեկը:

Այդ կապակցությամբ անգլիական «Դեյլի Մեյլ» օրաթերթը գրել է. «Ամենահավանական կանխատեսումը Սաուդյան Արաբիայում հեղաշրջման իրականացումն է: Տասնամյակներ է ինչ Ալե Սաուդը բռնահարում է ժողովրդին: Այդ վարչակազմի ծախսերն անցել են սահմանը, ինչը կարող է Արաբիայից նրանց վռնդվելու պատճառ դառնալ»:

Թեև Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, սակայն   շիաների նկատմամբ բռնություններն ավելի խիստ են:

Այն պայմաններում, երբ շիաները Արաբիայի տեղացի բնակչության մաս են կազմում վահաբական մուֆթիները հայտարարում ե, որ նրանք անհավատ են: Թեև Արաբիայի Ղաթիֆի տարածքի շիաները դարավոր պատմություն ունեն, սակայն  Սաուդն արգելում է նրանց իրականացնել կրոնական արարողությունները: Շիաները Սաուդյան Արաբիայի իշխանության կառույցում որևէ տեղ չեն զբաղեցնում:

«Գարդիան» օրաթերթը ցույցերի ու բողոքների հադեպ Ալե Սաուդի ռեժիմի վերաբերմունքի կապակցությամբ գրել է. «Սաուդցի երիտասարդների դիմաց խաղաղ ցույցերի դռները փակելը նրանց առաջնորդելու է դեպի բռնարարքներով հագեցած հեղափոխություն»:

Շեյխ Նեմր Բաղեր Ալ-Նեմրը Արաբիայի շիա առաջնորդներից էր, ով 2012 թվականի հուլիսին բերման ենթարկվեց ազգային անվտանգության դեմ քայլի դիմելու անհիմն մեղադրանքով:  2015 թվականի հոկտեմբերի 15-ին նա նույն մեղադրանքով դատապարտվեց սուրի միջոցով մահապատժի ենթարկվելու և հանրության դիմաց խաչ հանվելու պատժին:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի թղթակցի հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլայի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը Շեյխ Նեմր Բաղեր Ալ-Նեմրի նահատակության առաջին տարելիցի հանդիսության ժամանակ ասել է. «Սաուդյան Արաբիայի տարածքի ներկա խնդիրը Սիրիայի նման երկիրն ավերելն է և Իրաքի անվտանգությունը խաթարելը: Ալ-Նեմրը կանգնած էր դիմադրության շարքերում, Իսրայելի ու մեծապետականության թշնամին էր և չէր հանձնվում որևէ բռնության ու չարիքի դիմաց»:

Շեյխ Նեմրի մահապատիժը գործադրվեց 2016 թվականի հունվարի 2-ին: Այդ մահապատիժը սարսափելի ոճրագործություն և պետական ահաբեկչության բացահայտ նմուշ համարվեց: 

 

Պիտակ