Ապրիլ 27, 2017 13:29 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծել է  ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ու ներդաշնակ քաղքականություներ որդեգրելու կարևորությունը

Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին հղած ուղերձում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է.«Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար կարիք ունենք ընդհանուր և ներդաշնակ մոտեցման»:

Հաշվի առնելով աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչության չարաբաստիկ ու մահաբեր երևութի տարածումը, Պուտինը կրկին կարևորել է այդ երևույթի դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Փաստորեն Սանկտ Պետերբուգում վերջերս իրականացված ահաբեկչական հարձակումը ՌԴ-ի պաշտոնատարներին հիշեցրեց, որ թաքֆիրական ահաբեկչությունը ժամանակավոր ու անցողիկ սպառնալիք չէ, այլ շարունակական ու հարաճուն սպառնալիք է: Արդեն երկար ժամանակ է ինչ Ռդ-ն  այդ երկրում մասնավորապես Հյուսիսային Կովկասում պայքարում է ծայրահեղականների ու թաքֆիրականների դեմ: Առայսօր այդ անձանց կողմից բազմաթիվ հարձակումներ են իրականացվել ՌԴ-ում:

ՌԴ-ի պետայրերի մասնավորապես Վլադիմիր Պուտինի տեսանկյունից, ծայարահեղականությունից առաջացած ահաբեկչությունը աճող ու ընդլայնվող սպառնալիք է, որի դեմ պայքարելու համար պետք է  լուրջ, բազմակողմանի և համադրված քաղաքականություն որդեգրվի: Որպես Եվրասիական մի երկրի նախագահ միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին հղած ուղերձում Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է այդ խնդրի հավանական վտանգների մասին և երկրներին կոչ է արել դիմակայել այդ երևույթին: Այդուհանդերձ պետք է նշել, որ ծայրահեղականության դեմ պայքարի համար պետք է ուշադրություն դարձնել այդ երևույթի առաջացման պատճառներին ու ելակետին, քանի որ հակառակ դեպքում պայքարը լոկ ուղղված կլինի երևույթի արտաքին հետևանքներին: Անկախ մտային ու գղափարական հիմքիերից ծայրահեղականության տարածման պատճառներից մեկը որդեգրված երկստանդարդ մոտեցումներն են: 2011թ. իվեր արաբական երկրներում ժողովրդական շարժուներից հետո տեղի ունեած դեպքերը պատճառ են դարձել, որ մի շարք երկրներում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման համար ենթահող ստեղծվի: Այս խնդիրը հատկապես ճիշտ է Սիրիայի համար, որ դարձել է ահաբեկչական դաժան խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի և Ալ-Նոսրայի ճակատի ծայրահեղական գաղափարների գործադրման հարթակը: Այդուհանդերձ արևմտյան երկրներն ու նրանց դաշնակիցները իրեց շահերը հետապնդելու և նպատակների իրագործման համար հովանավորում են այդ ու այդ կարգի տասնյակ խմբերի, ինչի արդյունքում այդ խմբերը կարողացան ձեռք բերել անհրաժեշտ կարողություն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ինչը մի ժամանակ անհնար էր թվում նրանց: Թվում է թե ահաբեկչության դեմ պայքարելու առաջին քայլը բոլոր երկրների միաբանվելն է: Այդուհանդեձ մինչև այն ժամանակ երբ մի շարք երկրներ իրենց շահերը կապված են տեսնում ահաբեկչական խմբերի գոյության և ծայրահեղական ու թաքֆիրական գաղափարների տարածման հետ՝ աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչության տարածումը անխուսափելի երևույթ կլինի:

Պիտակ