Հունիս 03, 2017 19:24 Asia/Tehran
  • Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաշխարհային կոնֆերանս՝ ՌԴ-ի ուժի ցուցադրման հարթակ

2017թ. հունիսի 1-ից 3-ը ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգում անցկացվեց տնեսական համաշխարհային 21-րդ մեծ համաժողովը: Այս տարվա համաժողովում քննարկվեց Շանհայի համագործակցության կազմակերպության և տնտեսական մեծ միության գոծունեությունը:

Միջազգային այս համաժողովին ներկա էին աշխարհի 10 երկրների պաշտոնատարներ, ընկերությունների ղեկավարներ և համաշխարհային մասշտաբով տնտեսական ոլորտի բարձրակարգ փորձագետներ: Չնայած որ Արևմուտքը մեծ ջանքեր է գործադրում տարբեր կողմերից շրջափակման ենթարկել ՌԴ-ին, այս համաժողովի անցկացմամբ Մոսկվան հետապնդում է՝ միջազգային հարթակում իր ուժի, հզորության ու ներազդեցության ցուդցադրման նպատակը:

Բացի այդ, համաժողովի շրջանակներում ՌԴ-ն կարևոր պայմանագրեր է կնքում այլ երկրների ու նաև ընկերությունների հետ, որը անշուշտ կարևոր դեր կունենա ՌԴ-ի առևտրի ու տնտեսության զարգացման մեջ: Անցած տարի, Սանկտ Պետերբուրգում անցկացված տնտեսական համաժողովի շրջանակներում ավելի քան 16 մլրդ. դոլար արժողությամբ 356 պայմանագիր է ստորագրվել:

 Մյուս կողմից հաշվի առնելով Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ շրջափակումների և ճնշումների շարունակումը ՌԴ-ն ջանքեր է գործադրում փոխել իր տնտեսական քաղաքականությունները և նոր գործընկերներ գտնել աշխարհի տարբեր վայրերում ինչպես՝ Արևելյան Ասիայում, Արևմտյան Ասիայում, Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում: Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի «Մեծ Յոթյակ» խմբի գագաթնաժողովում տարբեր խնդիրների մասնավորապես բնակլիմայական խնդրի շուրջ առաջացած անհամաձայնությունների բերումով մեծ ճեղքվածք է առաջացել ԱՄՆ-ի ու Յոթյակի մյուս 6 երկրների միջև, այժմ ռուսները ձգտում են շահագործել առաջացած առիթը և կրկին հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ:

Սանկտ Պոտոերբուրգի կոնֆերանսի շրջանակներում Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է.«Հաշվի առնելով այն փաստը որ ավելացել են Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները, ԵՄ-ը պետք է նոր գործընկերներ փնտրի, այդ առումով ՌԴ-ն ամենակարևոր դերակատարն է»: Անկասկած այս լուրը Կրեմլի ղեկավարների մասնավորապես Վլադիմիր Պուտինի համար ուրախալի լուր է համարվում, քանի որ նա այժմ ականատեսն է Ատլանստյան երկբևեռ և վաղեմի միության քայքայման և եվրոպացիները նաև քաղաքական ու տնտեսական նոր գործընկերներ են փնտրում:

Սանկտ Պետերբուրգի կոնֆերանսը կարևոր է նաև այն առումով, որ ՌԴ-ում ներդրումներ կատարելու առիթներ է ընձեռվում այլ երկներին ու ընկերություններին, որ հաշվի առնելով տնտեսության վերականգնման հարցով Մոսկվայի կողմից տարվող ջանքերը անկասկած մեծ նշանակություն ունի ՌԴ-ի համար:

Վերջին տարիների ընթացքում, նավթի գնի անկման և Արևմուտքի կողմից իարականացված ծավալուն շրջափակումների բերումով մեծ վնասներ է կրել ՌԴ-ի տնտեսությունը և նրա վերականգնման կարիքը առավել քան երբևէ զգացվում է Կրեմլի պաշտոնատարների կողմից: Այդ ուղղությամբ տեսանք, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովում Պուտինը հայտարարեց.«2017թ. առաջին եռամսյակում ՌԴ-ում արտասահմանյան ուղղակի ներդրումները հասել են 7 մլրդ դոլարի սահմանին, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 2.3 տոկոս աճ է համարվում»:

Հետևաբար ՌԴ-ում արտասահմանյան ներդրումների աճի տեմպերը գերազանցել է այդ երկրի տնտեսական աճի տեմպերին և դա ցույց է տալիս, որ ՌԴ-ի տնտեսությունը մտել է նոր փուլ: Անկասկած այս երևույթը հենց դա է ինչին ձգտում էին հասնել ռուսները՝ արտասահմանյան առևտրատնտեսական փոխանակումների բարձրացման ճանապարհով:

Պիտակ