Իմամ Խոմեյնին ՝ հեղափոխական ու տոկուն մարտնչող
(last modified Sun, 04 Jun 2017 07:56:15 GMT )
Հունիս 04, 2017 12:26 Asia/Tehran
  • Իմամ Խոմեյնին ՝ հեղափոխական ու տոկուն մարտնչող

2017 թվականի հունիսի 4-ը Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր ՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցն է: Իրանի ժողովուրդը նաև աշխարհի ազատախոհ մարդիկ Իմամի մահվան տարելիցի օրը մեծարում են նրան ՝ հարգելով նրա վառ հիշատակը:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի կյանքի կարևոր առանձնահատկություններից մեկը ՝ հեղափոխական գաղափարների տարածումը , տիրակալ ուժերի դեմ պայքարի համար բռնահարված ժողովուրդներին ոտքի հանելը, դիմադրելն ու չարիքից ազատվելու ճանապարհին պայքարելն էր:  Երբեք չհանձնվելու ու սպառնալիքներից չվախենալու և գաղութարարական հոսանքների դեմ զգոն մնալու երկու սկզբունքներին ապավինելով , Իմամ Խոմեյնին Իրանում և անկախության ձգտող ժողովուրդների մոտ ապստամբելու մեծ շունչ ու ոգի ստեղծեց: Այդ մեծ շարժման արդյունքում, իմամը միջազգային հանրության համար անթիվ իրողություններ պարզեց և իր պայքարի տարիներին ապացուցեց, որ սեփական ուժերին և հեղափոխական ոգուն ապավինելով , կարելի է նվաճել բարձր գագաթներ: Այդ բերումով է, որ Իմամ խոմեյնին ներկայանում է բառի բուն իմաստով տիրակալ ուժերին չհանձնվելու անհաղթ ոգով: Իրականում իմպերիալիստական ուժերի բոլոր թշնամանքների և հեղափոխությունից սարսափելու պատճառը ՝  հենց հոգելույս Իմամի այդ երկու սկզբունքներն էին:

Շահի բռնապետության դեմ տոկունությամբ, Իմամ Խոմեյնին չսարսափեց սպառնալիքներից, աքսորից ու հալածանքներից, քանզի քաջ ծանոթ էր հեղափոխական մարդու խառնվածքին և հավատք էր տածում այդ սկզբունքի նկատմամբ: Հենց այդ առանձնահատկությունները դարձան Իրանում մեծ հեղաշրջման ենթահող , որն այսօր դարձել է համաշխարհային օրինակ ու մոդել:

Պայքարի երկար տարիներին, լուսահոգի Իմամ Խոմեյնին ամուր պահեց իր հեղափոխական դիրքը և ամենադժվարին պայմաններում, չնայած Իրանում տիրող շահի ռեժիմի քաղաքական հեղձուցիչ պայմանների առկայությանը, նա բացահայտեց ԱՄՆ-ի իմպերիալիստական էությունը և տարածաշրջանում Իսրայելի նենգ նպատակները: Այսօր արդեն բոլորի համար պարզվել է տիրակալ ուժերի էության մասին Իմամի տված գնահատականների ճշմարտացիությունը : Իսլամական համակարգի դեմ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառը , հենց համաշխարհային ուժերի ընչաքաղցության և ԱՄՆ-ի միջամտությունների դեմ Իրանի ժողովրդի պայքարն է: Ուստի, իսլամական հեղափոխությունը և նպատակները, որոնք դրսևորվեցին հոգելույս Իմամի հեղափոխական շարժման  մեջ, ի սկզբանե խորապես մտահոգում էին արևմտյան ուժերին և իմպերիալիստական ճակատան իր ողջ կարողությամբ փորձեց կանգնեցնել այդ մեծ շարժումը, սակայն չկարողացավ խոչընդոտել աիսլամական հեղափոխության առաջընթացն ու զարգացումը: Իսլամական հանրապետության համակարգում հեղափոխական գաղափարների տևակայումը վկայում է Լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական ու հեղափոխական գաղափարների նպատակասլացության ու տոկունության մասին:

Տարատեսակ շրջափակումներ սահմանելով և դավեր նյութելով, նաև Իրանի դեմ կոալիցիա ձևավորելով , ԱՄՆ-ը փորձել է խոչընդոտել ու խանգարել Իրանին, սակայն Իրանի ժողովուրդն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իմաստուն խորհուրդներն անսալով և կանգուն մնալով, ապացուցեց, որ լուսահոգի Իմամի հեղափոխական գաղափարների օգնությամբ, շարունակելու է նրա ճանապարհը:

 

Պիտակ