Սեպտեմբեր 03, 2017 18:35 Asia/Tehran
  • ԻԻՀ-ը հերքում է Ասմա Ջահանգիրի նոր զեկույցը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հերքելով Ասմա Ջահանգիրի մարդու իրավունքների մասին նոր զեկույցն ասել է.«Պաշտոնապես չենք ընդունում այդ զեկույցը , համոզված լինելով,որ այդ պաշտոնյայի ներկայացրած զեկույցը կազմվել է քաղաքականացված նկատառումներով»:

Կիրակի օրը ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Չնայած մինչ այժմ ԻԻՀ-ը բազմիցս պատասխանել է անհիմն հայտարարություններին, սակայն նկատելի է, որ ԻԻՀ-ում մարդու իրավունքների զեկուցաբեր  Ասմա Ջահանգիրի նոր զեկույցը դարձյալ հիմնված է  ոչ ռացիոնալ դատողության, անճիշտ տեղեկությունների և ոչ հավաստի աղբյուրների վրա, որը հարցականի տակ է դնում զեկույցի վավերականությունը»:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Մարդու իրավունքների հարցը միշտ օգտոգործվել է որպես ճնշման միջոց Իրանի իսլամական համակարգի դեմ:  

Արևմուտքը Մարդու իրավունքների հարցը օգտագործում է անկախ երկրնրին  մեղադրելու մեջ: ԻԻՀ-ը, որպես իսլամական և անկախ երկիր միշտ հայտնվել է Արևմուտքի թիրախում: ԻԻՀ-ում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի կողմից հատուկ զեկուցաբերի նշանակումն արվել է հատուկ նպատակներ հետապնդելու համար: Այդ քայլն արվել է Իրանում Մարդու իրավունքների վիճակի մասին սխալ պատկերացում կազմելու նպատակով: Այդ կապակցությամբ ԻԻՀ-ում մարդու իրավունքների զեկուցաբերը իր զեկույցը ձևավորում է անստույգ, ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա:  

ԻԻՀ-ում մարդու իրավունքների զեկուցաբերի օգտագործած աղբյուրները ցույց են տալիս, որ նրա հանձնառությունները արվում են հատուկ նկատառումներով: Նման պայմաններում  Իրանը չի ընդունում այդ զեկույցը: ԻԻՀ դատական համակարգը աշխատում է Մարդու իրավունքների վերաբերյալ իսլամական զարգացած ուսմունքների և օրենքների հիման վրա: Մահապատիժը Իրանում իրականացվում է դատարանի վճռի հիման վրա: Արևմտյան երկրների համեմատությամբ Իրանում կանաց հասարակական դերը շատ բարձր է գնահատվում: Կրոնական փոքրամասնությունները ևս Իրանում շատ լավ պայմաններում են գտնվում: 

Իրանի Իսլամական խորհրդարանում Ասորի համայնքի պատգամավոր Յունաթան Բեթքոլիան այդ կապակցությամբ ասել է.«Իրանում կրոնական փոքրամասնությունները քաղաքացիական հավասար իրավունքներ ունեն»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով կառույցի մոտեցումն ընդհանրապես անկողմանակալ չէ: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով զեկուցաբերը անհիմն տեղեկությունների հիման վրա Իրանում մարդու իրավունքների իրավիճակը անմխիթար է գնահատել, սակայն աչք է փակել աշխարհի այլ վայրերում Մարդու իրավունքների ոտնահարման վրա: 

Աշխարհի ժողովուրդը այսօր տեղյակ է Սաուդյան Արաբիայում, բռնագրաված Պաղեստինում և վերջերս Մյանմայի Ռախին նահանգի մուսուլմանների մարդու իրավունքների ոտնահարման մասին: Սակայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քաղաքականացված հայացքով է նայում այդ կարևոր հարցին և այդպիսով հեղինակազրկում է իր դիրքը աշխարհում:

Այսօր արգելված զենքերով Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները և Մյանմայի մուսուլմանների կոտորելը վկայում է այն մասին, որ Մարդու իրավունքների հարցը քաղաքականցված է աշխարհում:      

Պիտակ