Հոկտեմբեր 27, 2017 16:39 Asia/Tehran
  • Ասեմա  Ջահանգիրին և նրա պատրաստած զեկույցը, երկուսն էլ անօրինական են

2017 թվականի առաջին կիսամյակի մասին գլխավոր ասամբլեային հղած իր զեկույցում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրին ինչպես նախկինում, քաղաքականացված դիրքորոշում է ցույց տվել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ:

Իր զեկույցում, Ասեմա Ջահանգիրին քննադատել է Իրանում կրոնական փոքրամասնությունների վիճակը, մահապատիժների իրականացումը, խոսքի ու մտքի ազատության խախտումը և կանանց համար արդարացի պայմանների բացակայությունը: Հատուկ զեկուցաբերն իր զեկույցի համար հիմք է ընդունել իսլամական հեղափոխության ընդդիմադիրների և հակահեղափոխականների տվյալները: Դա թույլ է տալիս համոզվել, որ նման զեկույցները քաղաքականացված են ու անօրինական: Զեկույցի բնույթից անկախ, հարց է առաջանում, թե Իրանի հարցով զեկուցաբերի պաշտոնում, ինչո՞ւ է հենց Ջահանգիրին նշանակվել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բոլոր երկրների համար հատուկ զեկուցաբեր է նշանակել: ԱԿ-ի այդ քայլը և միաժամանակ Պաղեստինի օկուպացված տարածքներում, Սաուդայն Արաբիայում ու ամերիկյան սարսափելի բանտերում  մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման հանդեպ ցուցաբերած անտարբերությունն, ապացուցում է , որ մարդու իրավունքների հարցը դարձել է քաղաքական նպատակների իրականացման միջոց: 

Սիոնիստական ռեժիմը , որ Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում ռասիստական քաղաքականություն է իրականացնում, չունի հատուկ զեկուցաբեր, ով կբացահայտի այդ տարածքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Դա մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ Իրանի նկատմամբ մարդու իրավունքների հարցը համարվում է լծակ: Խորհելու տեղիք է տալիս այն, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Պաղեստինում «Ափարթայդ» իրականացնող ռեժիմին: Սաուդյան Արաբիայում և հենց ԱՄՆ-ում , մասնավորապես գունամորթների իրավունքները մշտապես ոտնահարվում են, սակայն նրանց համար հատուկ զեկուցաբեր չի աշխատում: Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Իրանի հարցով հատուկ զեկուցաբերի նշանակումը համարվում է քաղաքականացված ու անօրինական քայլ, իսկ նրա պատրաստած զեկույցն ՝ անվավեր: 

Այդ կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Հատուկ զեկուցաբերի և նրա կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ին ու Մարդու իրավունքների խորհրդին ներկայացվող զեկույցների կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը սկզբունքային է և ընդգծում է ԻԻՀ-ում մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցաբեր նշանակվելու գործընթացի քաղաքական ու անարդար բնույթը»: Հատուկ զեկուցաբերի հետ Իրան չհամագործակցությունն իմաստավորվում է նրա նշանակման քաղաքական բնույթի շրջանակում: ԻԻՀ-ը պաշտոնական չի ճանաչում հատուկ զեկուցաբերին, ուստի անօրինական աղբյուրների օգնությամբ նրա պատրաստած զեկույցն էլ միջազգային ստանդարտներին դեմ է  գնահատում: Այդ շրջանակում, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության կցորդ Մոհամմեդ Հասանինեժադ Փիրքուհին հակադարձել է Ասեմա Ջահանգիրիի նոր զեկույցին, ասելով .«Զեկուցաբերի աշխատանքն այն ժամանակ է օրինական համարվելու, երբ զեկուցաբեր կունենան մյուս 192 երկրները»:

 

 

 

Պիտակ