Դեկտեմբեր 14, 2017 18:22 Asia/Tehran
  • Թրամփի քայլերը , Պուտինի մեկնաբանությունը

Դեկտեմբերի 14-ին իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը և գործունեությունը: Պուտինը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունն ակներև աճ է արձանագրել : Արդյունքում, արտերկրյան ներդրողները ցանկանում են աշխատել այդ երկրում:

ՌԴ նախագահի համոզմամբ ՝ դա ենթադրում է ԱՄՆ տնտեսության ներկա իրավիճակի նկատմամբ վստահություն, որն իրականացել է Սպիտակ տանը Թրամփի կայացրած որոշումների հանդեպ վստահությունների շնորհիվ:

Ռուսաստանի հետ Թրամփի կապի գործի կապակցությամբ Պուտինն ասել է .«Սա ԱՄՆ նախագահի ընդդիմադիրների տարածած շշուկն էր : Նպատակը ՝ նրա քայլերն անօրինական ներկայացնելն է»: Թվում է, որ Պուտինը փորձում է պաշտպանել Թրամփի քայլերը, ինչը հավանաբար ԱՄՆ-ի սահմաններից ներս նախագահ Թրամփի հակառակորդներին առիթ է տալու ասելու,  թե նա ընտրվեց ռուսների աջակցության շնորհիվ , իսկ Թրամփի թիմը փորձում է կոծկել ռուսների այդ աջակցությունը: Սկզբում թվում էր, որ Թրամփի գործի գլուխ անցնելուց հետո զգալիորեն բարելավելու էին Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները, սակայն իրադարձությունները հակառակ ուղղությամբ զարգացան: Թեև Թրամփը ձգտում էր Ռուսաաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, նույնիսկ միջազգային հարցերում Մոսկվայի հետ համագործակցությանը, սակայն Կոնգրեսի քայլերը ՝ ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք տեղի ունեցան Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ քայլերի նոր օրենքի ստորագրման շրջանակում , փակեցին երկկողմ հարաբերությունների բարելավմանը տանող բոլոր ուղիները: Ռուս քաղաքագետ  Անդրեյ Սուշենցովի համոզմամբ՝ ԱՄՆ պետայրերը հակառուսական պատժամիջոցների փաստաթղթերը ստորագրելով, փակեցին իրենց ձեռքերը:

Այսօր, հանձինս Կոնգրեսի , Ռուսաստանի դեմ կողմնորոշման հարցում Թրամփի կառավարության և  իշխանության միջև առճակատման ականատեսն ենք: Հաշվի առնելով նոր պատժամիջոցների սահմանումը և Վաշինգտոն-Մոսկվա դիրքերում տարաձայնությունների առկայությանը, երկու երկրի հարաբերությունների բարելավում դժվար թե տեղի ունենա: Պուտինը նաև անդրադարձել է այդ հանգամանքին, պարզապես ասելով, թե Թրամփն անկարող է իրականացնել ընտրվելուց առաջ տված խոստումները, քանի որ ԱՄՆ-ում սահմանափակումներ կան:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ռոգովը համոզված է, որ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր սառը պատերազմ է սկսվել: Թվում է, որ Թրամփին պաշտպանելով, Ռուսաստանի նախագահը ցույց է տալիս, որ չնայած Թրամփի կառավարության հակառուսական քայլերին, Ռուսաստանը շարունակում է հույս ունենալ, որ իր տված խոստումների հետ կապված Թրամփը կկարողանա երկկողմ հարաբերությունների ուղղությամբ ինչ-որ քայլեր անել: Այնուամենայնիվ, Մոսկվայի ակնկալիքներն այնքան էլ չեն համապատասխանում բացահայտորեն հակառուսական կողնորոշումներով հանդես եկած ԱՄՆ վարչակազմի արտաքին իրողություններին ու առկա փաստերին:

 

Պիտակ