Փետրվար 16, 2018 11:16 Asia/Tehran
  • Հրթիռային հարցն  Իրանի կարմիր գիծն է

Միջին Արևելք կատարած այցի ընթացքում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին չհաջողվեց հասնել իր նպատակներին: Բեյրութում նա կրկին խոսեց ՀԳՀԾ-ի մասին: «ԱՄՆ նախագահը փորձում է վերացնել միջուկային համաձայնության թերությունները». ասաց նա:

Հինգշաբթի օրը Թիլերսոնը նաև շեշտել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բարեփոխման համար փաստեր ներկայացնելու հետ միասին, պետք է հաշվի առնել նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը: Ավելոի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս ասել էր, որ Իրանի հրթիռային կարողությունը պետք է գտնվի միջազգային վերահսկողության տակ:

Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային դերը այն հարցերն են, որոնք ամերիկացիներն ու եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, փորձում են կապակցել ՀԳՀԾ-ին: Սակայն ԻԻՀ  պետայրերը կտրականապես դիրքորոշվել են այդ հարցի դեմ: Իրանի պետայրերի ասածով, ՀԳՀԾ-ն մնալու է ինչպես որ կա : Միջուկային համաձայնությանը նույնիսկ մի բառ չի ավելանալու կամ մի բառ դրանից չի կրճատվելու:ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են այսպիսով ազդել տարածաշրջանում Իրանի կառուցողական դերակատարության վրա: Ամերիկացիները մշտապես փորձել են անհիմն հարցեր առաջ քաշելով, Ասիայի արևմուտքում քննարկման թեմա դարձնել իրանաֆոնիայի հարցը : Այս հարցում Ֆրանսիան քայլ է պահում ԱՄՆ-ի հետ, ինչպես միջուկային բանակցությունների ժամանակ, այնպես էլ հիմա «վատ ոստիկան»-ի դերը խաղալով:

ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հայտարարած դիրքորոշումը տարբերում է նրանց գործնական քայլերից: Այդ մասին են վկայում միջուկային համաձայնության բարեփոխման աշխատանքային խումբ կյանքի կոչելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ այդ երկրների եռակողմ նիստը , Իրանի տարածաշրջանային դերը ոչ-կառուցողական ներկայացնելու փորձը և ԻԻՀ հրթիռային կարողությունները սահմանափակելուն ուղղված ջանքերը : Ամեն դեպքում կարևորագույնն ԻԻՀ-ի դիրքորոշումն է , որը բազմիցս շեշտել է , որ թույլ չի տա որպեսզի իր պաշտպանական ու հրթիռային գաղտնիքները հայտնվեն Արևմուտքի ձեռքում: Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական, երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի վրա: Այս քաղաքականության մասին վկայում է Իրանի անվտանգության քաղաքականությունը, որի շրջանակում կարևորվում են տարածաշրջանի երկրների անվտանգությունը: Նման պայմաններում, Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողությունը չեն սպառնում տարածաշրջանի երկրներին, եթե որևէ երկիր չփորձի ոտնձգել Իրանի դեմ:

ԻԻՀ-ը տարածաշրջանային քաղաքական ու անվտանգության հավասարությունների հարցում հարգում է «Հավաքական համագործակցության» սկզբունքը և այս առումով Իրանի ռազմական ու հրթիռային կարողությունը զարգանում է հավաքական անվտանգության ու խաղաղության, նաև կանխարգելիչ դոկտրինայի շրջանակում: Այդ կապակցությամբ, հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը դեռ վաղ անցյալից քայլեր է նախաձեռնել Պարսից Ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության շրջանակում կայունություն ու անվտանգություն հաստատելու նպատակով: Իրանն անընդունելի է համարում  իր պաշտպանական կարողությունների վերաբերյալ վերտարածաշրջանային երկրների մտացածին մտահոգությունները»:

Հրթիռը և հրթիռային գիտությունը ծառայում են նույն նպատակներին, որոնք կան մյուս երկրներում: Հրթիռաը պաշտպանության միջոց է, որը ցանկացած երկիր կիրառում է ՝ իր պաշտպանական հնարավորությունների սահմաններում: Հաշվի առնելով ԻԻՀ դեմ թշնամիների սպառնալիքների տեսակը, Իրանի պաշտպանական կարևորագույն միջոցը հրթիռն է: Նման պայմաններում, հրթիռների արտադրությունը և զարգացումը համարվում է ազգային շահերի շրջանակում իրականացվող ներքին ծրագիր, որին միջամտելու իրավունքը մյուս երկրները չունեն: 

Պիտակ