Փետրվար 24, 2018 18:28 Asia/Tehran
  • Լարվածությունների սրում Թուրքիայի ու Նիդերլանդների հարաբերությունների մեջ

Նիդերլանդների պառլամենտում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Անկարայում Նիդերլանդների հավատարմատարը որոշ բացատրություններ տալու համար Թուրքիայի ԱԳ նախարարություն է կանչվել:

Նիդերլանդների պառլմնենտը վավերացրել է մի օրինագիծ, որի համաձայն 1915թ. Օսմանական Թուրքիայի կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչվել է որպես ցեղասպանություն: Թուրքիայի ու Նիդերլանդների ու նաև մեծ թվով եվրոպական երկրների միջև լարվածությունները սկսվել են 2016թ. հուլիսին Թուրքիայի ձախողված հեղաշրջումից ու հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով իրականացված ծավալուն ձերբակալությունների ժամանակներից: Թուրքիայի ու Նիդերլանդների հարաբերությունների լարվածության սրումը սկսվել է անցյալ տարվա մարտ ամսին: Այն ժամանակ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության դիվանագետները ջանքեր էին գործադրում, որպեսզի Թուրքիայի սահմանդրության փոփոխության ու Թուրքիայի համակարգը պառալամենտականից նախագահականի անցնելու հանրաքվեի անցկացման հարցով շահեն Եվորպայի ծագումով թուրք քաղաքացիների համակրանքը: Սակայն Նիդերլանդների կառավարությունը թույլ չտվեց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ինքնաթիռը մտնի Նիդերլանդներ:

Գերմանիայից հետո Նիդերլանդներում է բնակվում ամենաբազմամարդ թուրք փոքրամասնությունը: Հայերը համոզված են, որ 1915թ. առաջին համաշխարհային պատերազմի օրերին էթնիկ զտման քաղաքականությունների շրջանակերում շուրջ 1.5 մլն հայ կոտորվել է օսմանցի թուրքերի ձեռքով: Սակայն Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս հերքել են այդ մեղադրանքը, հայտարարելով, որ 1915թ. զոհված հայերի թիվը շատ ավելի քիչ է եղել հայտարարվածից և հայերն ու մյուս էթնիկ խմբերը ինչպես թուրքեը սպանվել են բախումների ընթացքում: Այժմ հայերի կոտորածները դարձել է ճնշման լծակ եվրոպական երկրների ձեռքում: Եվրոպական երկրները երբ ուզում են քաղաքական ճնշման տակ դնել Թուրքիային առաջ են քաշում 1915թ. հայկական կոտորածների հարցը և այն արծարծում են իրենց պառլամենտների մակարդակով: Առ այսօր մի քանի եվրոպական երկրների պառլամենտներ 1915թ. հայերի զանգվածային կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանություն:

Հակազդելով Նիդերլանդների պառլամենտի կողմից վավերացված օրինագծին ԵՄ-ի հարցերով թուրք նախարար Օմար Չելիքը հայտարարել է.«1995թ. հուլիսին սերբերը իրագործել են ծրագրված սպանություններ: 5 օրվա ընթացքում կոտորեցին 8372 բուշնաքների և բռնաբաերցին հարյուրավոր կանանց ու աղջիկների: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում Սրեբրենիցայից ուժի կիրառմամբ վտարվեցին 20 հազար փախստականներ: Այդ ժամանկներում Սերբրենիցա ապահով քաղաքի պահպանման հարցում պատասխանատու էին ՄԱԿ-ի խաղապահ նիդերլանդական ուժերը: Եվրոպական երկրների անցյալը ցույց է տալիս, որ նրանք մարդու իրավունքներին առնչվող հարցերը կամ ցողասպանությունները օգտագործում են որպես քաղաքական լծակ»:

Թուրքիայի կառավարության դեմ գործադրած Նիդերլանդների քայլով երկու երկրների քաղաքական հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի: Այն էլ այնպիսի պայմաններում, երբ անցյալ շաբաթների ընթացքում Թուրքիայի պաշտոնյաները Գերմանիա կատարած այցի ընթացքում ձգտում էին մեղմել Գերմանիայի ու ԵՄ-ի ավելի լայն հատվածի հետ լարված հարաբերությունները: Նիդերլանդները մեծ ազդեցություն ունի ԵՄ-ում և Անկարա-Ամստերդամ հարաբերություններում առաջացած լարվածությունը կարող է ապարդյուն դարձնել ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացման համար թուրք դիվանագետների կողմից տարվող ջանքերը:

Պիտակ