Իրանի առաջնորդի տեսակետը, Թշնամին անկարող է պայքարել դիմադրության առանցքի դեմ
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հինգշաբթի օրն ասել է. «Սիրիան այսօր գտնվում է առաջնագծում և մեր պարտականությունն է պաշտպանել այդ երկրի դիմադրությունը, Իհարկե պրն. Ասադը հանդես եկավ պայքարող մեծ գործչի դերում և առանց կասկածի ու հաստատուն կերպով դիմադրեց, ինչը չափազանց կարևոր է մի երկրի համար»:
Դիմադրության առանցքի թշնամիները Սիրիայի ժողովրդին պաշտպանելու պատրվակով և Ասիայի արևմուտքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանում իսլամական զարթոնքի ալիքը սկսվելու հետ միաժամանակ, 2011 թվականի մարտ ամսից սկսեցին Իսրայելի ռեժիմի հանդեպ դիմադրության առանցքը համարվող Սիրիայում իրենց սադրիչ քայլերը: Սիրիան Իսրայելի ռեժիմի ընչաքաղցության և Մեծ Միջին Արևելք ստեղծելու համար ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ծրագրի դիմաց ամուր բերդ է համարվում ու այդ պատճառով էլ սադրանքների և վարձկան ահաբեկիչների կողմից փրոքսի պատերազմի թիրախ դարձավ: Աշխարհի տարբեր երկրներից ահաբեկիչների գործուղումը Սիրիա և նրանց ցուցաբերվող ֆինանսական ու սպառազինական աջակցությունը մի նպատակ էր հետապնդում՝ Բաշար Ասադի անկախ ու կայուն համակարգի տապալումը և դիմադրության առանցքի թշնամիների սադրանքների համար ճանապարհ հարթեցնելը: Փրոքսի պատերազմում վարձկան ահաբեկիչների հանդեպ Ասադի ու Սիրիայի ժողովրդի վճռակամությունը Սիրիայի ղեկավարությունից ու ժողովրդից իրական պայքարողներ կերտեց, ովքեր դիմադրեցին թշնամուն և թույլ չտվեցին, որպեսզի իրագործվեն գերտերությունների ցանկությունները:
Այսօր Սիրիան նույն այդ դիմադրության պատճառով վայելում է ԻԻՀ համակողմանի աջակցությունը, քանզի Սիրիան կանգնած է իսլամի թշնամիների դեմ պայքարի առաջնագծում: Սիրիային ցուցաբերված ԻԻՀ խորհրդատվական աջակցությունն այդ երկրի ղեկավարության ու ժողովրդի վճռականության կողքին թույլ չտվեցին, որ իրականացվեն Սիոնիստական ռեժիմի մերձակա տարածքներում նախատեսված սադրանքները և որպես Մեծ Միջին Արևելք նախագծի գործադրման նախաբան Սիրիայի մասնատումը, դիմադրության առանցքի դերակատարության շնորհիվ ձախողվեց:
Դիմադրության առանցքի ու իսլամ աշխարհի դիմաց իսլամի թշնամիների կրած պարտությունն ապացուցեց, որ եթե մի ժողովուրդ անկախ, կայուն և պայքարող ղեկավար ունենա, կհաղթի թշնամիներ դեմ պատերազմում: Սիրիայի ղեկավարությունն ու ժողովուրդը դրա լավագույն ապացույցն են: Սիրիայի ճգնաժամից յոթ տարի անց, հանուն Սիրիայի ժողովրդի դիմադրությունն ապացուցել է, որ թշնամիները չեն կարող հաղթել այդ ժողովրդին: Իրանի իսլամական հեղափոխությունը թշնամիների դիմաց չհանձնվելու մեկ այլ բացահայտ օրինակ է: Իրանի իսլամական հեղափոխությունն այն պայմաններում է թևակոխում իր 40-ամյակը, երբ հենց առաջին օրից գերտերություններն, այդ թվում ԱՄՆ-ն, Խորհրդային Միությունը,, ՆԱՏՕ-ն ու տարածաշրջանի հետադիմությունն ԻԻՀ-ն ոչնչացնելու համար միավորվեցին, սակայն հեղափոխությունը գոյատևեց ու աճեց:
Այսօր Սիրիայի դիմադրության առանցքն Ասիայի արևմտյան տարածաշրջանում հավասարությունները փոխել է հօգուտ տարածաշրջանի ժողովուրդների: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնակոչ խալիֆայությանը վերջ տրվելը Լիբանանում, Սիրիայում ու Իրաքում դիմադրության առանցքի հաղթանակն էր և այդ առանցքի կտրուկ գոյատևումը շարունակելու է կանխել թշնամու սադրանքները: Այս կապակցությամբ, միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալիաքբար Վելայաթին ընդգծել է. «Դիմադրության առանցքը Բաղդադը, Դամասկոսն ու Բեյրութը փրկեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբի չարիքից»: