Մայիս 08, 2018 19:51 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը և Սեյյեդ Հասան Նասրոլահի կարևոր ելույթը

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն երկրի խորհրդարանական ընտրություններից հետո իր առաջին ելույթում ընտրությունն որակել է Լիբանանի ազգային մեծ ձեռքբերում:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ մայիսի 6-ին:

Լիբանանի նորընտիր խորհրդարանում ընդհանուր 128 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ 67-ը, տրվելու է Հեզբոլլահ կուսակցությանն ու նրա դաշնակիցներին:

Ընտրություններին մասնակցում էին 77 ընտրացուցակներով առաջադրված 583 թեկնածուներ, որոնցից 128-ը խորհրդարան անցնելու մանդատ են ստանալու:

Մարտի 8-ի խմբակցությունը բաղկացած է Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավորությամբ արևմտյան տիրապետության դեմ լիբանանյան խմբակցություններից:

Լիբանանի քաղաքական զարգացումները, հատկապես խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ  Հեզբոլլահը բացի ռազմական կառույց լինելուց և Լիբանանի պաշտպանական ոլորտում դերակատարություն ունենալուց, նաև Լիբանանի քաղաքական դաշտում ժողովրդի կողմից ընդունված է որպես քաղաքական կուսակցություն:

Լիբանանի վերջին ընտրությունները փաստորեն  մի տեսակ հանրաքվե էր դիմադրության, ազգային միասնության և  Լիբանանի օկուպացված տարածքների ազատագրման հարցով: Լիբանանի «Հեզբոլլահի» հաջողությունը խորհրդարանական ընտրություններում փաստորեն լրացնում է Լիբանանի ժողովրդի մեծ հաղթանակները ահաբեկչական խմբերի և Իսրայելի դեմ տարած պայքարում:

Անկասկած, այս հաղթանակը կարող է կարևոր դերակատարություն ունենալ  տարածաշրջանի ապագայում։ Սեյյեդ Հասան Նասրոլլահի խիզախ գործողությունները այս հաղթանակում արդյունավետ են եղել:

Լիբանանի ընտրությունների արդյունքը, որը հանգեցրեց Հեզբոլլահի հաղթանակին և մրցակցակիցների պարտությանը, կփոխի երկրում առկա բազմաթիվ խնդիրները:

Ընտրություններից հետո Սեյեդ Հասան Նասրոլլահն իր ելույթում ասել է, որ Հեզբոլլահի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կրկին ընդգծեց  Լիբանանի դիմադրության ինքնությունը:

Այս ընտրություններում Հզբոլլահի և նրա դաշնակիցների հաղթանակը  ցույց տվեց, որ լիբանացիների մեծ մասը աջակցում է դիմադրության առանցքին: Այս հաղթանակով փոփոխության կենթարկվի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից արաբական հաշտվողական երկրների ուժերի բալանսը, որոնք փորձում են հովանավորել Իսրայելի ռեժիմի նախագծերը:

Տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ նոր Լիբանան է ձևավորվում դիմադրության և ջիհադի առանցքի շուրջ:

Այս զարգացումները  խոչընդոտում են Արևմուտքի և  ԱՄՆ-ի դավադրական  «նոր Մերձավոր Արեւելքը» ստեղծելու պլանները տարածաշրջանում:

Արևմուտքի նպատակն է թուլացնել և մասնատել տարածաշրջանի երկրները որպեսզի հարմար ենթահող ստեղծվի տարածաշրջանի երկրները Սիոնիստական ռեժիմին ենթարկվելու և արևմտյան երկրների գերակայությունը հաստատելու տարածաշրջանում: 

Սակայն դիմադրության ճակատը կարողացել է արևմուտքի այս պլանները տապալել տարածաշրջանում:

Պիտակ