Հունիս 12, 2018 12:34 Asia/Tehran

Ի վերջո երկար սպասումից հետո, Սինգապուրում կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը: Նախ երկու երկրի առաջնորդները հանդիպեցին առանձին , իսկ հետո կայացավ երկու պատվիրակությունների հանդիպումը, որից հետո Թրամփը հայտարարեց, թե Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը շատ լավ է ընթացել: Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության մասին Թրամփն ասել է.«Կողմերը համագործակցելու են այդ ոլորտում»:

Չնայած մինչ այս պահը Հյուսիսային Կորեան չի արձագանքել բանակցությունների արդյունքներին, սակայն թվում է, որ հանդիպումը հիմնականում միտված էր կողմերի գնահատմանը և պահանջների ներկայացմանը: Հատկապես որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը  և Յոթնյակի խմբի անդամների ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները, Հյուսիսային Կորեան այնքան էլ չի վստահում Վաշինգտոնին ու Թրամփին: Ամերիկացի փորձագետ Սուզան Դի Մագյուն ասել է, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնատարների հետ հանդիպումների ժամանակ, նրանք բազմիցս անդրադարձել են ՀԳՀԾ-ին: 

Իրականում ՀԳՀԾ-ի չեղարկման հակակշռի տակ են հայտնվել Թրամփի կառավարության հետ Հյուսիսային Կորեայի բանակցությունները: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներն այն համոզման են, որ Իրանի և ՀԳՀԾ-ի մասին Թրամփի քայլերը պատճառ են դառնալու, որ Հյուսիսային կորեայի հետ համաձայնություն կնքելիս Թրամփը մանևրելու հնարավորություն չունենա: 

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի դեմոկրատական անդամ Բեն Քարդինն ասել է.«Միջազգային համաձայնությունից ԱՄՆ-ի նախագահի հրաժարվելը ազդում է Վաշինգտոնի հեղինակության վրա»:

Հաշվի առնելով Վաշինգտոնի պահանջներն ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցության օրակարգում է Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփի կառավարությունը դեռ շատ տարածություն ունի Հյուսիսային Կորեայի հանդեպ ունեցած իր նպատակներից: Նրա խոսքերով, ամերիկացիները ռազմավարական փոփոխություն են ակնկալում Հյուսիսային Կորեան ղեկավարող Կիմ Չեն Ընի կողմից: Փխենյանը պատրաստ է Սեուլից ու Վաշինգտոնից լիազորություններ ստանալու դիմաց, բանակցել իր միջուկային ու հրթիռային ծրագրի շուրջ: Հայտարարելով, որ ԱՄՆ-ի ողջ տարածքը իր հրթիռների թիրախում են գտնվում, Փխենյանը ԱՄՆ-ի բանակցության առաջարկություն է արել: Վերլուծաբանների կարծիքով, բանակցություններում Կիմ Չեն Ընն ավելի գերակա դիրքից է հանդես գալու: Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, չնայած Թրամփի քարոզչական հայտարարությունենրին, Հյուսիսային Կորեան հաշվի առնելով ՀԳՀԾ-ի փորձը, հրաժարվելու է իր միջուկային ու հրթիռային ծրագրի մի մասից և ոչ մի դեպքում չի հրաժարվելու իր շահող թղթից:

Պիտակ