Հուլիս 19, 2018 13:01 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն Եվրոպայի գործնական քայլերի լաբիրինթոսում

Euronews-ին տված հարցազրույցում, կարևորելով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի դուրս գալու քայլից հետո Եվրոպայի հետ հարաբերությունները Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Անկախ այն բանից, որ Եվրոպան քաղաքական պարտավորություններ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հարցով, այժմ անհրաժեշտ է դիտել Եվրոպայի գործնական քայլերը

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստել է.«Եվրոպան չպետք է միայն բավարարվի հայտարարություններ տարածելով ու այդ մասին կարծիք հայտնելով: Իրանին անհրաժեշտ են գործնական միջոցները հատկապես բանկային փոխանցումների, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և փոքր ու միջին ձեռնարկություների հովանավորման ոլորտներում»:

Այս օրերին ՀԳՀԾ-ի պահպանման հարցում եվրոպացիները ավելացրել են գործադրվղ ջանքերը և միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երոպացիներին սպառնում է, որ եթե համագործակցեն Իրանի հետ կպատժվեն ու շրջափակման կենթարկվեն: Այս իրավիճակը նունպես չի երաշխավորում, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիները կկարողանան գործադրել իրենց հանձնառությունները: Եվրոպայի ներդրումային բանկի միջոցով հնարավորությունների տրամադրումը, Իրանում գործող եվրոպական ընկերություններին վնասներից զերծ պահելու համար միջոցներ ձեռնարկելը և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար եվրոպական երկրներից Իրանի կենտրոնական բանկին գումարների ուղղակի փոխանցումն այն պայմաններից են, որ Իրանը ներկայացրել է եվրոպական ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Այս քայլերը ՀԳՀԾ-ի անբաժանելի մաս են համարվում: Այժմ եվրոպացիները ԱՄՆ-ի դուրս գալոց հետո ստիպված են երաշխավորել այց և եթե այն չիրականացվի ՀԳՀԾ-ն նախկին կարևորությունը չի ունենա: Նույն շրջանակներում Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ապօրինի քայլից հետո այս համաձայնության մյուս կողմերը պետք է օգնեն շրջանցել ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջփակումները: Հակառակ դեպքում այսինքն համաձայնության անդամների կողմից համաձայնության կետերի չգործադրման պարագայում, ՀԳՀԾ-ում Իրանի մնալն անօգուտ է»:

Այս հստակ դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը հատկապես եվրոպացիները պետք է հայտարարությունների ու կոչեր հնչեցնելու փուլից անցնեն գործնական քայլերի: Եվ ԱՄՆ-ի կողմից հայտարաված շրջափակումներն սկսվելու հետ զուգահեռաբար իրականացնեն Իրանի կողմից ներկայացված գործնական քայլերը: ԱՄՆ-ի բացակայությամբ միայն քաղաքական շրջանակում ՀԳՀԾ-ն գոյատևման շանսեր չունի և համաձայնության շարունակման միակ պայմանը գործադրման օրինական ու ամուր հիմքերով գործնական միջոցների ձեռնարկումն է: Այս կապակցությամբ Թեհրանում բնակվող արտասահմանցի ներկայացուցիչների խորհրդակցական հանդիպման ընթացքում Իրանում Բրիտանիայի դեսպան Ռաբերթ Մաքեյրն ասել է.«ՀԳՀԾ-ի նկատմամաբ մեր աջակցությունը չպետք է սամանափակվի քաղաքական կարգախոսներով, այլ պետք է գործնական քայլեր արվի որպեսզի համաձայնությունը շարունակվի»: Միաժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է.«Եվրոպան պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ Իրանը հեշտությամբ կարողանա վաճառել իր նավթը»:

«Տնտեսական ապահովության» երաշխավորումը և նրա հնարավորությունների Իրանի անվիճելի իրավունքը և «ՀԳՀԾ-ի շարունակման» հիմնական պայմանն է համարվում: Եվրոպական բոլոր ջանքերը գործնականում պետք է իրականացնեն այն, որպեսզի հնարավոր լինի ԱՄՆ-ի բացակայությամբ շարունակել ու պարզ ու երաշխավորված հեռանկարներ գծել համաձայնության համար: ՀԳՀԾ-ի պահպանումը նույնպես Եվրոպական պետությունների օգտին է: Թեհրանում Ավստրիայի դեսպան Ստեֆան Շուկթզի խոսքերով Եվրոպան ցանկանում է բացել ֆինանսական ուղիները, քանի որ դեպի Իրան արտահանումների դադարեցմամբ պատճառով 10 մլրդ դոլար վնասվել է:

Պիտակ