Դեկտեմբեր 18, 2018 17:36 Asia/Tehran
  • Ահաբեկիչներն ԱՄՆ-ի աջակցությամբ մաքսանենգում են Սիրիայի նավթը

Լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Եփրատի արևելքում գտնվող ահաբեկիչները, ԱՄՆ-ի համագործակցությամբ մաքսանենգել են Սիրիայի նավթը:

Ինչպես հաղորդում է Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն, Ռուսաստանի հետախուզական ինքնաթիռների ու արբանյակների միջոցով տեսագրված պատկերները ցույց են տալիս, որ Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող Եփրատ գետի արևելքում, ահաբեկչական խմբավորումները  մաքսանենգ ճանապարհով այդ երկրի նավթը տանկերներով տեղափոխում են Թուրքիա: 

Ըստ հաղորդման, ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիան ստանձնել է մաքսանենգության գործողությունների պատասխանատվությունը:

Լրատվական ու վիրտուալ  ցանցերում տարածվել են պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ տանկերները ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններից նավթ են տեղափոխում Թուրքիա:

Փորձագետները հայտարարել են, որ Սիրիայի նավթի կողոպուտն ու մաքսանենգումը համարվում է ԻԼԻՊ-ի եկամտի գլխավոր աղբյուրը:

2014 թվականի օգոստոսից առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Դամասկոսի կառավարության համաձայնության, ԱՄՆ-ն  անօրինական կերպով կոալիցիա կազմեց և հանդես եկավ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարողի դերում: 

Պիտակ