Ապրիլ 16, 2019 22:58 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. ԱՄՆ-ի սխալները Միջին Արևելքում անկայունության պատճառ են հանդիսանում

Սիրիայի նախագահը հայտարարել է. «Միջին Արևելքում անկայունության հիմնական պատճառներից մեկը տարածաշրջանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունն է»:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, քննադատելով Իրանի Պահապանների կորպուսի դեմ ուղղված ԱՄՆ-ի թշնամական քայլն ասել է. «ԱՄՆ-ի ու արևմտյան մի շարք երկրների քաղաքականությունները չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի Իրանը, Սիրիան ու նրանց դաշնակիցները դադարեն պաշտպանել իրենց ժողովուրդների շահերը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը, քննադատելով Գոլանի բարձունքների վերաբերյալ Դոնալդ Թրամփի վերջին որոշումը, հայտարարել է. «Այդ որոշումն ինչպես նաև սրբազան Երուսաղեմի և Իրանի Պահապանների կորպուսի դեմ ուղղված որոշումները, վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման մասին»:

Զարիֆը հավելել է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններն Իրանին ու Սիրիային ստիպել են ավելի բազմակողմանի համադրումներ իրականացնել՝ տարածաշրջանային ու միջազգային հարցերի, այդ թվում տարածաշրջանի անվտանգության ու կանունության հաստատման կապակցությամբ»:

 

 

Պիտակ