Ապրիլ 22, 2019 23:58 Asia/Tehran
  • Սեյեդ Հոսեյն Նասրոլլահ. ԻԼԻՊ-ը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի կողմից և վահաբիական գաղափարախոսության կրող  է

Լիբանանի Հեզբոլլահի առաջնորդը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի կողմից և կրում է վահաբիական գաղափարախոսությունը: Նա հավելել է. «Ահաբեկչական խմբավորումներն իրենց գաղափարները վերցնում են սաուդական կրոնական գաղափարախոսությունից և նույն այդ գաղափարներով իրականացնում են ժողովուրդների սպանդը»:

Նասրոլլահը հավելել է. «Իսլամական աշխարհը պետք է բացահայտի Եմենում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի վարած իրական քաղաքականությունը, ինչպես նաև Սուդանի ու Լիբիայի ներքին գործերին միջամտելն ու «Դարի գործարք» նախագծի իրականացումը»:

Անդրադառնալով Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրված արտոնության ժամկետի չերկարաձգվելուն, Սեյեդ Հոսեյն Նասրոլլահը հայտարարել է. «Համաշխարհային հանրությունը դեմ է Իրանի և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը և  պետք է դիմակայի ԱՄՆ-ի նման կարգի որոշումներին»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն ահաբեկչության հովանավորն է և սպանում է հազարավոր մարդկանց: Սակայն միևնույն ժամանակ, կոչ է անում պայքարել ահաբեկչության դեմ և մյւոս կողմից Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները նվիրում է Իսրայելին»:

Նշելով, որ Պաղեստինի ժողովուրդը պետք է պահպանի իր հույսը, Նասրոլլահը հավելել է. «Քանի դեռ պաղեստինցիները հույս ունեն, ոչ ոք չի կարողանա նրանց պարտադրել «Դարի գործարքը» կամ որևէ այլ բան»:

 

 

 

 

Պիտակ