Քաղբանտարկյալների աջակցության ակցիա Սաուդյան Արաբիայում
Սոցիալական ցանցերի ակտիվիստները, ձարբակալված մտավորականներին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով, Սաուդյան Արահիայում ձևավորել են աջակցության ցանց:
Ակցիայի մասնակիցները, ձերբակալվածների կրած տառապանքները ներկայացնելու նպատակով, համացանցում տեղադրել են ձերբակալված կանանց ու տղամարդկանց մասին տեանյութեր: Ձերբակալվածների թվում կան բժիշկներ, ակտիվիստներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սոցիալական ցանցերի ակտիվիստների տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիայում քաղբանտարկյալների թիվը, 2017թ մինչ օրս կազմել է 2613 մարդ: Վերջին տարիներին և Մուհամմադ բին Սալմանի գահակալությունից հետո, այդ երկրում ձերբակալվել են հարյուրավոր մտավորականներ, ակտիվիստներ, հոգևորականներ, տնտեսական և ակադեմիական ոլորտների փորձագետներ՝ իրենց կարծիքը հայտնելու և Սալմանի քաղաքականությանը դեմ արտահայտվելու համար: Մեծ թվով միջազգային կազմակերպություններ բողոքել են սաուդյան ռեժիմի այս գործողությունների դեմ:
Վերջերս, շարունակելով մարդու իրավունքների խախտումը, Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեցին 37 քաղաքացիներ՝ անվտանգությանն ուղղված սպառնալիքների մեղադրանքով: