Սաուդյան Արաբիայում 18-ամյա քաղբանտարկյալին մահվան են դատապարտել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108163-Սաուդյան_Արաբիայում_18_ամյա_քաղբանտարկյալին_մահվան_են_դատապարտել
Սաուդյան Արաբիայում, դատարանը մահվան է դատապարտել 18 ամյա Մորթեջի Ալղարիրիսին՝ «ահաբեկչական խմբերին անդամակցելու» մեղադրանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2019 03:45 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում 18-ամյա քաղբանտարկյալին մահվան են դատապարտել

Սաուդյան Արաբիայում, դատարանը մահվան է դատապարտել 18 ամյա Մորթեջի Ալղարիրիսին՝ «ահաբեկչական խմբերին անդամակցելու» մեղադրանքով:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի մի խումբ փաստաբաններ և իրավապաշտպաններ, դատապարտել են երիտասարդ քաղբանտարկյալի դատավճիռը:

Ալղարիրիսին ձերբակալվել է 14 տարեկան հասակում և համարվում է Սաուդյան Արաբիայի ամենափոքր քաղբանտարկյալը:

Երիտասարդը ձերբակալվել է իր եղբոր հուղարկավորության ժամանակ, ով նահատակվել էր 2011թ՝ սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերի հրաձգության հետևանքով:

Ավելի վաղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել այս երիտասարդի՝ բանտում գտնվելու և խոշտանգումների ենթարկվելու կապակցությամբ: