Արաբիայի էներգետիկայի նախարարը հեռացվել է պաշտոնից. Նրան փոխարինել է թագավորի որդին
Արաբիայի թագավորն այդ երկրի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալեհին հեռացրել է պաշտոնից և իր որդուն է նշանակել այդ պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Ալ-Մայադին հեռուստաընկերությունը, Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզ Ալ-Սաուդը արքայազն Աբդոլազիզ Բեն Սալման Բեն Աբդոլազիզ Ալ-Սաուդին նշանակել է այդ երկրի էներգետիկայի նախարարի պաշտոնում:
Խալեդ Ալ-Ֆալեհը 2016 թվականի մայիսի 7-ին, որպես Արաբիայի էներգետիկայի նախարար սկսել էր իր աշխատանքը:
Ալ-Ֆալեհը վերջերս էր հրաժարվել Արամկո նավթընկերության ղեկավարի պաշտոնից:
Ընկերությունում լուրջ տարաձայնություններ էին առաջացել Խալեդ Ալ Ֆալեհի և Մոհամմեդ Բեն Սալմանի միջև: Սալմանը Արաբիայի 2030 փաստաթղթի գլխավոր նախագծողն է և Արամկոյի բաժնետոմսերի մի մասի վաճառքն այդ փաստաթղթի հիմքն է կազմում: Այնուամենայնիվ Խալեդ Ալ-Ֆալեհը, որ ղեկավարում էր «Արամկո» նավթընկերությունը դեմ էր ընկերության բաժնետոմսերի վաճառքին: