Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են տասնյակ հորդանանցիներ՝ պաղեստինցիներին աջակցելու մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111420-Սաուդյան_Արաբիայում_ձերբակալվել_են_տասնյակ_հորդանանցիներ_պաղեստինցիներին_աջակցելու_մեղադրանքով
Հորդանանի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են տասնյակ հորդանանցիների, ովքեր օգնություն էին հավաքում Գազայի հատվածի պաշարված պաղեստինցիների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 13:16 Asia/Tehran
  •  Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են տասնյակ հորդանանցիներ՝ պաղեստինցիներին աջակցելու մեղադրանքով

Հորդանանի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են տասնյակ հորդանանցիների, ովքեր օգնություն էին հավաքում Գազայի հատվածի պաշարված պաղեստինցիների համար:

Հորդանանի խորհրդարանի ռեֆորմիստական կուսակցության խոսնակ Մուստաֆա Ալ Ասաֆը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի անտանգության ուժերը այդ երկրում ձերբակալել են տասնյակ հորդանանցիների:

Նա հավելել է. «Այս ձերբակալությունը դատապարտելի է, քանի որ այդ անձինք արդեն երկար տարիներ բնակվում են Սաուդյան Արաբիայում, առանց վտանգելու այդ երկրի անվտանգությանն ու կայնությունը»:

Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի  համատեղ քաղաքականությունը Պաղեստինի դիմադրության նկատմամբ և այս երկու ռեժիմների աջակցությունն ահաբեկիչների նկատմամբ, ավելի են պարզել նրանց իսկական էությունը: