Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումը դատապարտող Եվրոպայի հաղորդագրությունը
Սեպտեմբեր 24, 2019 07:45 Asia/Tehran
Եվրոպական երկրները հաղորդագրություն տարածելով դատապարտել են Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների խախտումը :
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, 24 երկրներ, հիմնականում եվրոպական, հաղորդագրություն տարածելով, մտահոգություն են հայտնել Սաուդյան Արաբիայում ընդդիմության, հատկապես կին ակտիվիստների խոշտանգման, ապօրինի ձերբակալությունների և անարդար դատավարության կապակցությամբ: Հաղորդագրությունն ընթերցվել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Հաղորդագրության մեջ Սաուդյան Արաբիայից պահանջվել է պարզել Ստամբուլ ում այդ երկրի հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշողչիի սպանության ճշմարտությունը և պատժել հեղինակներին:
Պիտակ