Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումը դատապարտող Եվրոպայի հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111791-Սաուդյան_Արաբիայում_մարդու_իրավունքների_խախտումը_դատապարտող_Եվրոպայի_հաղորդագրությունը
Եվրոպական երկրները հաղորդագրություն տարածելով դատապարտել են Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների խախտումը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 07:45 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումը դատապարտող Եվրոպայի հաղորդագրությունը

Եվրոպական երկրները հաղորդագրություն տարածելով դատապարտել են Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների խախտումը :

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, 24 երկրներ, հիմնականում եվրոպական, հաղորդագրություն տարածելով, մտահոգություն են հայտնել Սաուդյան Արաբիայում ընդդիմության, հատկապես կին ակտիվիստների խոշտանգման, ապօրինի ձերբակալությունների և անարդար դատավարության կապակցությամբ: Հաղորդագրությունն ընթերցվել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Հաղորդագրության մեջ Սաուդյան Արաբիայից պահանջվել է պարզել Ստամբուլ ում այդ երկրի հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշողչիի սպանության ճշմարտությունը և պատժել հեղինակներին: