Սաուդյան Արաբիան առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում
Սաուդյան Արաբիան ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներում 160 հոգու մահապատժի ենթարկելով, առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հաղորդման համաձայն, 2018թ. Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 149 մարդ:
Վերջին տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվն աճել է, 2013թ. գրանցված 70 դեպքերից ընթացիկ տարում հասնելով 160-ի, այն դեպքում, երբ դեռ երեք ամիս մնացել է մինչև տարեվերջ:
Սաուդյան վարչակազմը մինչ օրս խուսափում է 2016 թվականից ի վեր մահապատժի ենթարկված 83 անձանց դիակները հարազատներին հանձնել: Այդ թվում է նաև Այաթոլլահ Շեյխ Բաղեր Մոհամմեդ Բաղեր Ալ-Նեմերի դիակը:
Մարդու իրավունքների պաշտպան սաուդյան-եվրոպական կազմակերպությունը հայտարարել է, որ 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում, Սաուդյան Արաբիայում գրանցված մահապատիժների թիվն աննախադեպ է եղել վերջին հինգ տարիների ընթացքում: