Սաուդյան Արաբիան առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112252-Սաուդյան_Արաբիան_առաջատար_է_կալանավորներին_մահապատժի_ենթարկելու_հարցում
Սաուդյան Արաբիան ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներում 160 հոգու մահապատժի ենթարկելով, առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2019 08:07 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում

Սաուդյան Արաբիան ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներում 160 հոգու մահապատժի ենթարկելով, առաջատար է կալանավորներին մահապատժի ենթարկելու հարցում:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հաղորդման համաձայն, 2018թ. Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել  149 մարդ:

Վերջին տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվն աճել է, 2013թ. գրանցված 70  դեպքերից ընթացիկ տարում հասնելով 160-ի, այն դեպքում, երբ դեռ երեք ամիս մնացել է մինչև տարեվերջ:

Սաուդյան վարչակազմը մինչ օրս խուսափում է 2016 թվականից ի վեր մահապատժի ենթարկված 83 անձանց դիակները հարազատներին հանձնել: Այդ թվում է նաև Այաթոլլահ Շեյխ Բաղեր Մոհամմեդ Բաղեր Ալ-Նեմերի դիակը:

Մարդու իրավունքների պաշտպան սաուդյան-եվրոպական կազմակերպությունը հայտարարել է, որ 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում, Սաուդյան Արաբիայում գրանցված մահապատիժների թիվն աննախադեպ է եղել վերջին հինգ տարիների ընթացքում: