Հունվար 04, 2020 17:43 Asia/Tehran
  • Իրաքի որոշ պատգամավորներ պահանջել են  ամերիկյան զորուժի արտաքսման մասին օրենք հաստատել

Իրաքի խորհրդարանի Սաերոն կոալիցիան կոչ է արել հաստատել Իրաքից ամերիկյան զորքերի արտաքսման մասին օրենքը:

Կոալիցիայի խոսնակ Համդուլլահ ալ-Ռեքաբին շաբաթ օրը Իրաքի խորհրդարանին ասել է, որ խորհրդարանում պետք է լինի հստակ պլան ՝ Իրաքից ամերիկյան զորքերը հանելու համար: Նա ասել է, որ ամերիկյան օկուպացիայի նկատմամբ դիմադրության պլանը մշտական դիրքորոշում է Իրաքի բոլոր ազգային կուսակցությունների համար:

Անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի սպանությանն Ալ-Ռեքաբին հավելել է. «ԱՄՆ-ի այս հանցավոր արարքը Իրաքի ինքնիշխանության խախտում է, և  Սաերում կոալիցիան որևէ պայմանով չի ընդունում ԱՄՆ-ի օկուպացիան:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը:

 

Պիտակ