Հունվար 07, 2020 18:44 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորայինները դուրս են բերվում Բաղդադում տեղակայված ԱՄՆ-ի բազայից

ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորայինները դուրս են բերվում Բաղդադում տեղակայված ԱՄՆ-ի բազայից: Այս մասին տեղեկացնում է Իտալական մի գործակալություն:

Երեքշաբթի օրը, Իտալիայի «Անսա» գործակալության հաղորդմամբ Բաղդադում գտնվող «Յունիոն 3» բազայում տեղակայված իտալացի զորայինները երեկ գիշեր հեռացել են Բաղդադից: Համաձայն այս հաղորդման Իտալիան իր զորայինների դուրսբերման մասին նախապես տեղեկացրել էր ՆԱՏՕ-ին: Երեքշաբթի օրը Գերմանիայի ՊՆ-ն նույնպես հայտնել էր Իրաքից, Հորդանանից ու Քուվեյթինց իր 35 զորայինների տեղափոխման մասին: Դանիայի ՊՆ-ն նույնպես անցյալ օրերի ընթացքում հայտարարել է, որ ելնելով անվտանգության նկատառումներից իրաքում առկախել է իր բոլոր ռազմական ու ուսուցողական գործունեությունը:

Խորվաթիայի ՊՆ-ն հայտարարել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Գեներալ-լեյտենենտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո լարվածությունների ավելացման փաստը իր զինվորականներին Իրաքից տեղափոխել է Քուվեյթ:

Պիտակ