Հունվար 28, 2020 19:34 Asia/Tehran
  • «Դարի գործարք» նախագծի գործարկման նախօրեին Հորդանանի արևմտյան ափին անվտանգության միջոցառումները խստացել են

«Դարի գործարք» նախագծի գործարկման նախօրեին Սիոնիստական ռեժիմը Հորդանանի արևմտյան ափին խստացրել է անվտանգության միջոցառումները:

Երեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի բանակն  առաջին անգամ պարաշյուտիստներ է տեղակայել Հորդանանի արևմտյան ափին և Հորդանանի սահման գործուղելով աջակցման ուժերի, ուժեղացրել է իր դիրքերը: Ելնելով Սիոնիստական ռեժիմի հյուսիսային սահմաններում պատերազմի բռնկման վախից զորավարժություններ  են անցկացվել: Միևնույն ժամանակմ Սիոնիստական ռեժիմմ Ալ-Խալիլի  հյուսիսային շրջաններում աշակերտներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով մի խումբ մարդիկ շնչառության հետ կապված խնդիրներ են ունեցել: Սիոնիստական ռեժիմի զորայինները Ալ-Աղսա Մզկիթի մուսալլայում ձերբակալել են 5 պաղեստինցի կնոջ: Նախատեսված էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և  ռեժիմի «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի նախագահ Բենի Գանցի հետ հանդիպումից հետո ներկայացնի «դարի գործարք» նախագիծը:

Պիտակ