Արաբիայի ֆոնդային բորսայի ինդեքսն անկում է ապրում
Հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսայի ինդեքսն ընկել Է ավելի քան 5 տոկոսով։
Սաուդյան Արաբիայի Aramco նավթային կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը 4 տոկոսով նվազել է։
Արաբիայի ֆոնդային բորսայի ինդեքսն այն դեպքում է ընկել, երբ անցած երկու օրերի ընթացքում սկսել էր աճել համաշխարհային շուկաներում նավթի գնի սահմանափակ ավելացման արդյունքում։
«ՕՊԵԿ պլյուս»-ի նիստի ձախողման և կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային մտահգություններն մեծանալու հետևանքով, այս շաբաթ աննախընթաց կերպով նվազել է Պարսիցծոցյան արաբական երկրների բաժնետոմսերի արժեքը։
Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի միջև նավթային համաձայնությունը չեղարկվեց ուրբաթ օրը, երբ Մոսկվան դեմ արտահայտվեց կորոնավիրուսի տարածման պատճառով նավթի արդյունահանման ծավալները կրճատելու վերաբերյալ առաջարկին: Արդյունքում, նավթի գինը համաշխարհային շուկայում նվազեց 9 տոկոսով:
«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ կիրակի օրը, Արամքոյի բաժնետոմսերը վաճառվել են 7 դոլարից ավելի ցածր արժեքով, ինչն ամենացածր գինն է 2019 դեկտեմբերին դրանց թողարկումից հետո: