Փետրվար 07, 2021 10:06 Asia/Tehran
  • Զինամթերքով բեռնված տասնյակ ամերիկյան բեռնատարներ մուտք են գործել Սիրիայի տարածք

Անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ Իրաքի սահմանից Սիրիա է մուտք գործել ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող զինամթերքով բեռնված 50 բեռնատար:

Russia Today- ի արաբական բաժինը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, կիրակի օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող ավտոշարասյունը, որի մեջ եղել են   զրահամեքենաներ, վառելիք ու օժանդակ սարքավորումներ տեղափոխող բեռնատարներ, Ալ-Վալիդ սահմանային անցակետով մտել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաք:

Հաղորդման համաձայն, ավտոշարասյունն ամենայն հավանականությամբ շարժվում է դեպի Դեյր էլ Զոր և Հասաքա շրջաններ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները:

Վերջին ամսիների ընթացքում, Իրաքի սահմանային անցակետերից Սիրիայի տարածք են մուտք գործել հարյուրավոր բեռնատարներ, որոնք տեղափոխել են ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող ռազմական տեխնիկա և զինամթերք:

ԱՄՆ-ն, Սիրիայի դեմոկրատական ուժերի աջակցությամբ, իր զենքն ու զինամթերքը տեղափոխում է Սիրիայի օկուպացված տարածքներ և ապօրինի ռազմակայաններ, որոնք տեղակայված են Դեյր էլ -Զոր և Հասաքա շրջաններում: Այդ շրջաններում ԱՄՆ-ն վերահսկում է Սիրիայի նավթահորերի մեծ մասը:

 

Պիտակ