Մարտ 12, 2021 18:38 Asia/Tehran
  • Ամերիկյան ուժերը թալանում են Սիրիայի ալ-Հասաքայի  ցորենը

Սիրիական աղբյուրները հայտնում են սիրիական ալ-Հասաքա նահանգում ամերիկյան ուժերի կողմից ցորենի գողության մասին:

Ըստ սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA) ուրբաթ օրվա հաղորդման, ամերիկացի զինծառայողները թալանել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող, ալ-Հասաքա նահանգի արևելյան արվարձանի Թալ Ալո գյուղում գտնվող պահեստների ցորենը:

Աղբյուրները հավելում են, որ զավթիչ ուժերը Թալ Ալո գյուղում պահեստներից գողացել են 21 բեռնատար ցորեն և ալ-Վալիդ ապօրինի անցումով տեղափոխել Հյուսիսային Իրաք:

ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերը և նրանց  հետ համագործակցող ահաբեկիչները, երկար ժամանակ անօրինական կերպով ներկա են եղել Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում, և բացի երկրի նավթային ռեսուրսները թալանելուց,  հանցագործություններ են իրականացնում Սիրիայի բնակիչների և բանակի  դեմ:

Սիրիայի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ, Թուրքիան և այդ երկրների հետ համագործակցող   դաշնակից ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ