Օգոստոս 16, 2021 20:44 Asia/Tehran
  • Ուզբեկստանի ՀՕՊ համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմական ինքնաթիռը

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝  պետական սահմանը խախտելու փորձի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են»,- նշված է Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները 

սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: 

Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են 

Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: 

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, 

նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը:

Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ 

Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, 

իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

armenpress.am/arm/news

Պիտակ