Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի Դառաայից դուրս է բերվել ընդդիմադիրների առաջին խումբը
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտարարել է Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրի շրջանակներում Դառաայից ընդդիմադիրների առաջին խմբի դուրսբերման մասին:
Չորեքշաբթի օրը Sky News- ը հաղորդել է, որ Դառաայից սիրիացի ապստամբների դուրսբերումն իրականացվել է վերջերս Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի շրջանակում:
Վերջին շաբաթների ընթացքում Դառաայում ռազմական բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և ապստամբ խմբավորումների միջև:
Բախումներցի հետո,ք աղաքը լքել է Մոտ 36.600 մարդ, հայտնում է ՄԱԿ -ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակը:
Ըստ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի, Դառաայից հեռանալ ցանկացողները կարող են և մնալ ցանկացողները պետք է հանձնեն զենքը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով ՝ Դառաայի բախումները ամենաուժեղմն են վերջին երեք տարվա ընթացքում: