Նոյեմբեր 24, 2021 17:42 Asia/Tehran
  • Իրաքի բանակ.ԱՄՆ-ի մնացած ուժերը 15 օրից կլքեն երկիրը

Իրաքի բանակի համատեղ գործողությունների խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի մնացած զինծայողները 15 օրից կլքեն երկիրը»:

 Իրաքի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ երկրի բանակի համատեղ գործողությունների խոսնակ Թահսին Ալ Խեֆաջին այսօր ասել է.«Երկրից ամերիկյան ուժերի  դուրս գալու հարցն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի, և նրանք Այն ալ-Ասադում սահմանափակ ներկայությունից բացի, այլ մասնավոր բազա չունեն»:

Ալ-Խեֆաջին հավելել է. «ԱՄՆ մարտական ուժերի մեծ մասը լքել է Իրաքը, և մնացել են միայն խորհրդականները և այն անձինք, ովքեր աշխատում են տեղեկատվության, ինչպես նաև վերապատրաստման և խորհրդատվության ոլորտում»:

Իրաքի բանակի համատեղ գործողությունների խոսնակը նշել  է.«Կա նաև ժամանակացույց զենք և տեխնիկա  օտար ուժերին փոխանցելու համար»:

Իրաքի ժողովուրդը և բազմաթիվ խմբեր երկրում ամերիկյան ուժերի  ներկայության շարունակումը համարում են օկուպացիա և պահանջում են այդ ուժերի անհապաղ դուրսբերումն իրաքյան տարածքից: Նրանք  բազմիցս կոչ են արել կառավարությանը իրականացնել խորհրդարանի ընդունած  որոշումը:

 

 

Պիտակ