Հունվար 05, 2022 19:45 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի բանակայինները չեն ենթարկվում հրամաններին

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ ռեժիմի բանակի զինվորականները հրաժարվում են մասնակցել զորավարժություններին։

Ըստ «Ֆարս» գործակալության,  Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ ռեժիմի բանակի 120 զինվորականներ հրաժարվել են մասնակցել Հորդանան գետի արևմտյան ափում անցկացվող ռեժիմի զորավարժություններին:

Արաբ 48 կայքը հաղորդել է.«Շաբաթ երեկոյան տասնյակ սիոնիստ զինծառայողներ պատրաստվում էին լքել զորանոցը արձակուրդի համար, սակայն նրանց հրամանատարը հրամայել է մասնակցել Հորդանանի հովտում անցկացվող  գումարտակային զորավարժություններին, սակայն զինծառայողները հրաժարվել են մասնակցել զորավարժություններին»:

Նշելի է, որ Իսրայելի բանակի զինվորականների շրջանում հոգեկան խանգարումների տվյալներ շատ բարձր են։

 

 

Պիտակ