Սիրիայի արտգործնախարար. Էրդողանը փորձում է ահաբեկիչներ տեղակայել Սիրիայի հյուսիսում
Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարության նպատակն այնտեղ ահաբեկիչների տեղակայումն է։
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը, խիստ քննադատոելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու համար, ասել է. «Էրդողանի նպատակն ահաբեկիչներին ուժեղացնելը և նրանց Սիրիայի հյուսիսում տեղակայելն է»։
Սիրիայի արտգործնախարարն նշել է, որ Էրդողանը փորձում է վերապատրաստված ահաբեկիչներ տեղակայել Սիրիայի հյուսիսում, հավելով. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին չաջակցել Էրդողանի այս քայլերին»։
Ավելի վաղ, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում Աստանայի գագաթնաժողովի 18-րդ նիստին մասնակցած Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ սիրիական պատվիրակությունը բացահայտելու է Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն ու գործողությունները: