Հուլիս 06, 2022 19:10 Asia/Tehran
  • Սիրիական բանակն ամերիկյան ռազմական շարասյանը  ստիպել է հետ նահանջել

Սիրիական բանակն Ալ-Հասաքա նահանգի անցակետերի մեկից անցնել փորձող ամերիկյան զրահատեխնիկայի շարասյանը ստիպել է նահանջել:

ԱՄՆ-ի զինուժը և այդ ուժերին կապված  ահաբեկիչները երկար ժամանակ անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և բացի երկրի նավթային պաշարներն ու հացահատիկային պաշարները թալանելուց, գործողություններ են իրականացնում այս տարածաշրջանի բնակիչների և սիրիական ուժերի դեմ։

Ռիֆ ալ-Հասաքայում (Հյուսիս-արևելյան Սիրիա) որոշ տեղական աղբյուրներ հայտնում են, որ  քաղաքի արևելքում գտնվող Կուկբ  ռազմավարական լեռան վրա տեղակայված սիրիական բանակի զինվորներին և սպաներին հաջողվել է կասեցնել ամերիկյան զրահատեխնիկայի մի խումբ, որը փորձել է ներթափանցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Այս հաղորդման համաձայն՝ քաղաքի բնակիչներն օգնել են սիրիական բանակին:

Նշենք, որ սիրիական բանակի առճակատումը ամերիկյան ռազմական շարասյան հետ համահունչ է ժողովրդի հակազդեցությանը իրենց տարածքներում ամերիկացի զինվորականների ներկայության և նավթի, գազի, ալյուրի և իրենց երկրի բնական ռեսուրսների ու հարստության գողությանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ