Մայիս 17, 2024 11:53 Asia/Tehran

Հեզբոլլահը հայտարարել է, որ մահապարտ ԱԹՍ-ներով ոչնչացվել է սիոնիստական թշնամու 411-րդ գումարտակի հրամանատարական շտաբը։

«Մեհր»-ը վկայակոչելով Al-Mayadin-ին, հայտնում է, որ օկուպացված Պաղեստինի հյուսիսում՝ Նահարիայում, ափամերձ շրջաններում և Արևմտյան Գալիլեայում հնչել է տագնապի ազդանշան, որից հետո իրականացվել են Հեզբոլլահի հարձակումները։  

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է, որ Հեզբոլլահն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Նահարիա շրջանի վրա: Եբրայական աղբյուրները հայտարարել են, որ ռեժիմի կործանիչները փորձել են խոցել Հեզբոլլահի ԱԹՍ-ները։

Հեզբոլլահը տարածել է հայտարարություն, որում ասված է․ «Ի աջակցություն պաղեստինցիների  և նրանց քաջարի ու պատվաբեր դիմադրության, և Քանա արվարձանում սիոնիստ թշնամու ահաբեկչական գործողությանն ի պատասխան՝ Լիբանանի Իսլամական Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Ջաթունում տեղակայված 411-րդ հրետանային գումարտակի հրամանատարական շտաբը։ Հարձակման ընթացքում թիրախավորվել են սիոնիստ սպաների ու զինվորների տեղակայման կենտրոնն ու հանրակացարանը։ Կան զոհեր և վիրավորներ»։

Հեզբոլլահը նաև S5 հրթիռներով հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի ռազմական կենտրոնը։

 

Պիտակ