Հունիս 05, 2024 17:04 Asia/Tehran
  • Երկկողմ հարաբերությունները և Գազայի պատերազմը եղել են Բաղերիի և Ասադի հանդիպման առանցքը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ, և քննարկել երկկողմ հարաբերություններն ու Գազայի պատերազմի զարգացումները։

Ըստ Իրանի ISNA լրատվական գործակալության, երեքշաբթի օրը Սիրիայի նախագահականից հայտնեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հանդիպման մասին՝ հայտարարելով, որ կողմերը «քննարկել են Սիրիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, օկուպացված պաղեստինյան տարածքներում զարգացումները, ինչպես նաև համատեղ տարածաշրջանային ու միջազգային գործերը»։

 

Բաղերին, ով երկուշաբթի օրը մեկնել էր Լիբանան և հանդիպել այդ երկրի պաշտոնյաների հետ, երեկ՝ երեքշաբթի մեկնել է Դամասկոս և Սիրիայի նախագահի հետ հանդիպումից բացի, հանդիպել և զրուցել է նաև արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ։

 

Բաղերիի հետ հանդիպման ժամանակ Ասադն ընդգծել է, որ օկուպացիայի դեմ դիմադրությունն իր բոլոր ձևերով կմնա հիմնական սկզբունք և ռազմավարական ընտրություն։

 

Սիրիայի Հանրապետության նախագահն ասել է. «Զիջումները մեծացնում է օկուպանտների ագրեսիան ու դաժանությունը»:

 

Բաշար Ասադը նաև ընդգծել է. «Սիոնիստական ​​ռեժիմը որքան մոտենում է դիմադրության տոկունության դեմ իր ձախողմանը, այնքան ավելի արյունարբու է դառնում պաղեստինյան ժողովրդի դեմ»։

 

Բաղերին էլ այս հանդիպմանն ընդգծել է, որ Իրան-Սիրիա հարաբերությունները կմնան խորը և ռազմավարական. Որովհետև այն հիմնված է ամուր սկզբունքների և ընդհանուր ու ազնիվ շահերի վրա։

 

Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը մատնանշեց Իրանի մշտական ​​ջանքերը Սիրիայի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և դրանում ներդրումներ կատարելու համար՝ ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանի երկրներին ու ժողովրդին ծառայելու նպատակով։

 

Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը երեքշաբթի օրը հանդիպել և զրուցել է նաև Սիրիայի ազգային անվտանգության գրասենյակի ղեկավար գեներալ-մայոր Քիֆահ Մելհամի հետ։

 

Թեհրանի և Դամասկոսի միջև համագործակցության և հարաբերությունների ընդլայնումը, Գազայի ճգնաժամը և Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցման անհրաժեշտությունը երկու կողմերի քննարկման հիմնական կետերից էին:

 

Պիտակ