Սաուդյան Արաբիայում թիրախավորվել է Խամիս Մուշայթի ավիաբազան
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Եմենի զինված ուժերը հարվածել են Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգի վարչական կենտրոն Աբհա քաղաքում գտնվող Խամիս Մուշայթի ավիաբազային։
Հղում անելով IRNA-ին Pars Today-ը հաղորդում է, որ Եմենի զինված ուժերւ հարվածել են Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Խամիս Մուշայթի ավիաբազային, ինչի հետևանքով բազայում տեղի են ունեցել պայթյուններ։
Միաժամանակ, Naya տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Եմենի զինված ուժերի հարձակումից հետո Ջիդդայի և Ռիադի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները։
Al Masirah հեռուստաալիքի տելեգրամյան ալիքը նույնպես գրել է, որ օդային փոխադրումների հետևման կայքերի տվյալները ցույց են տալիս, որ Ռիադ և Սաուդյան Արաբիայի որոշ այլ քաղաքներ մեկնող մի շարք չվերթներ փոխել են իրենց երթուղին։