Հունվար 25, 2017 18:24 Asia/Tehran
  • Քուվեյթում կախաղան են բարձրացրել թագավորական ընտանիքի անդամին

Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, որոնց թվում է թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ֆայսալ Աբդուլլահ Ա-լՋաբեր Ալ-Սաբահը։

Ինչպես հաղորդում է KUNA պետական գործակալությունը, նա մեղավոր է ճանաչվել սպանության, անօրինական հրազենային զենք պահելու համար։

Գործակալության տվյալներով՝ մահապատժի դատապարտվածների թվում եղել են Քուվեյթի, Բանգլադեշի, Ֆիլիպինների, Եթովպիայի, Եգիպտոսի քաղաքացիներ։ Նշվում է, որ Քուվեյթի քաղաքացիներից մեկը կախաղան է բարձրացվել հարսանիքի ժամանակ ավելի քան 40 կին և երեխա սպանելու համար այն բանից հետո, երբ նրա ամուսինը որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին անգամ Քուվեյթում թագավորական ընտանիքի նկատմամբ մահապատիժ կիրառվել է 2016թ․։ Այդ ժամանակ կախաղան է բարձրացվել արքայազն Թուրքին բին Սաուդ Ալ-Աքբարը, որը կռվի ժամանակ սպանել էր Սաուդյան Արաբիայի քաղաքացու։

1in.am

 

Պիտակ