Աստանայի նիստը կարևոր քայլ էր Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52477-Աստանայի_նիստը_կարևոր_քայլ_էր_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_ուղղությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կարևոր քայլ էին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ: Սա միայն գործի սկիզբն է», նշել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 13:55 Asia/Tehran
  • Աստանայի նիստը կարևոր քայլ էր Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կարևոր քայլ էին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ: Սա միայն գործի սկիզբն է», նշել է նա:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Դամասկոսում ԻՌՆԱ-ի հետ ունեցած զրույցում ասել է.«Քաղաքական բանակցությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ուղին է,բայց բանակցությունները պետք է տեղի ունենան Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման կողմնակից ընդդիմադիրների իրական ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Սիրիայում ոճիրներ գործած  ահաբեկիչների հետ բանակցությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ», հավելել է Ամիր Աբդոլլահյանը:

Նշելով ,որ ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը հովանավորում է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին , Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության ռազմավարությունն է՝ Սիրիայի ժողովրդի վերջնական ընտրությունը և այդ երկրում տիրող ճգնաժամի քաղաքական լուծումը»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հունվարի 26-ին հանդիպել ու բանակցել է Սիրիայի արտգործնախարար՝ Վալիդ Ալ Մուալեմի հետ: