Ապրիլ 03, 2017 07:36 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հրթիռային ընդհանուր ռազմական համակարգի շնորհանդեսը

Սիոնիստական ռեժիմի միլիտարիստական քաղաքականության շրջանակներում, ռեժիմի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու այդ ռեժիմի հրթիռային ընդհանուր համակարգի շնորհանդեսը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Իսրայելի վարչապետը կիրակի օրը «Դեյվիդզ Սլինգ»  ամերիկաիսրայելական ռեժիմի հրթիռային ընդհանուր համակարգի շնորհանդեսի ժամանակ ասել է. «Իսրայելի դեմ հարձակման փորձ կատարող ցանկացած անձ հարված է ստանալու»:

Լիբանանի Հեզբոլլահի դիմաց իր անկարողության պատճառով շարունակ ընդդիմության կողմից քննադատված Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն բազմաթիվ սպառնալիքներ են դիմագրավում:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հրթիռային նոր համակարգը նախագծվել է Լիբանանի Հեզբոլլահի տրամադրության տակ գտնվող միջին հեռահարությամբ հրթիռներին դիմակայելու նպատակով:

Հրթիռային այս համակարգը նախագծվել է բազմաշերտ համակարգերի կատարելագործման շրջագծում, որի վերջնական նպատակն է հետախուզել հեռահար բալիստիկ հրթիռները և Գազայից արձակվող կարճ հեռահարությամբ հրթիռների հետախուզման համար Երկաթե գմբեթ ստեղծել:

 

Պիտակ