Ապրիլ 08, 2017 18:39 Asia/Tehran
  • Լավրովը և Չավուշօղլուն Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։

Նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում՝ Սիրիայի Հոմս նահանգում ԱՄՆ-ի հարվածների համատեքստում, որի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ են զոհվել։

Լավրովը շեշտել է ագրեսիայի նման ակտի անընդունելիությունը, ասելով, որ դա կարող է միայն բարդացնել իրավիճակն ու խաթարել Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կողմերը շեշտվել են Խան Շեյխունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև նախկինում ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքերի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետաքննման կարևորությունը։

Բացի այս կարևորվել է միջսիրիական բանակցությունները շարունակելու կարևորությունը, որպես Սիրիայում խաղաղության ապահովման միակ ուղի։

armedia.am/

 

Պիտակ