Ապրիլ 09, 2017 13:02 Asia/Tehran
  • Ռուսական «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավն ուղևորվում է Սիրիա` ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների ֆոնին

Ռուսաստանը թևավոր հրթիռներով զինված ռազմանավ է ուղարկել Սիրիա` ԱՄՆ-ի կողմից Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի ավիաբազայի ուղղությամբ հասցված ավիահարվածների ֆոնին:

 

Ինչպես հաղորդում է The Independent-ը, ՌԴ Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավն ուղևորվել է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված են ռուսական նավերը:


Ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` նավի գործունեությունը պայմանավորված կլինի «ռազմական իրավիճակի փոփոխությամբ»: Ռազմանավը համալրված է թևավոր հրթիռներով, հրթիռային պաշտպանության համակարգով, թնդանոթով, ականներով և կարող է ուղղաթիռ կայանել:

tert.am/

 

Պիտակ